Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. շվեյցարական SRF հեռուստաընկերության անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. շվեյցարական SRF հեռուստաընկերության անդրադարձը

17:26 03.05.2019

Շվեյցարական SRF հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, դրա զարգացման ընթացքին, հեղափոխության վրա ազդեցություն ունեցած գործոններին, խոսել մինչ Թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումների մասին:

«Պատմության ընթացքում շատ հեղափոխություններ չենք կարող հիշել, որոնք տեղի են ունեցել առանց արյունահեղության, բայց նման մի  հեղափոխություն տեղի ունեցավ»,- պատմում է հաղորդավարը, ապա ներկայացնում երկու գործընկերներին, որոնցից մեկը՝ լրագրող Լուսիա Չիրկին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում և քաղաքական գիտությունների պրոֆեսոր Դանիել Բոքսլերը Բելգրադից, խոսում են հայկական հեղափոխության ու աշխարհի այլ երկրների համատեքստում՝ ժողովրդավարության հաստատման աղերսների մասին:

«Ես գտնվում եմ Կասկադում, իմ հետևում մայրաքաղաք Երևանն է և հեռվից երևում է Արարատ լեռը»,- պատմում է Լուսիա Չերկինը:

Նա պատմում է, թե ինչպիսին է Երևանը հեղափոխությունից հետո մեկ տարի անց, խոսում մայիսմեկյան տոնի մասին, որի ժամանակ հայերը դուրս են եկել զբոսնելու, վայելելու գարնանային տոնը, քաղաքացիների հետ զրույցներում հետաքրքրվում, թե ինչպիսին է Հայաստանը այս մեծ իրադարձությունից հետո:

«Տրամադրությունը լավատեսական է, ուրախ, դրական»,- ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը՝ հավելում.

«Հիմա շատերն են քարոզում, թե հեղափոխությունը շատ վատ հետևանքներ է ունեցել, ամեն ինչ վատ է, նրանք չեն հասկանում, թե որքան կարևոր էր»:

Քաղաքացիները համոզմունք են հայտնում, որ բազմաթիվ ոլորտներում կան դրական տեղաշարժեր:

Այնուհետ 30 րոպեանոց հաղորդման ընթացքում անդրադարձ է լինում Հայաստանի պատմությանը, պատմական տեղեկություններ են հաղորդվում երկրի բնակչության, հարևան երկրների մասին, կարևորվում, որ այն գտնվում է Արարատ լեռան հովտում, որի վրա ժամանակին հայտնաբերվել են Նոյան տապանի մնացորդները: Երկիրը ներկայացվում է որպես աշխարհի հնագույն մշակույթ ունեցող պետություններից մեկը:

«2018թ. ապրիլին Երևանում ու այլ քաղաքներում սկսվեցին բողոքի ցույցեր, նրանք պահանջում  էին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սարգսյանը 14 տարի նախագահել է երկիրը: Ցույցերին մասնակցում էին հարյուրհազարավոր մարդիկ, այդ թվում` զինվորականները: Ընդդիմադիր խորհրդարանական լրագրող Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրեց բողոքի շարժումը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ձերբակալվեց, հաջորդեցին ցույցերը, Փաշինյանն ազատ արձակվեց, Սարգսյանը հրաժարական տվեց: 2018թ. մայիսի 8-ից Նիկոլ Փաշինյանն է երկրի վարչապետը»,- ներկայացնում է ռեպորտաժի հեղինակը:

Իսկ հաղորդավարը ընդգծում է ևս մի հետաքրքիր փաստ Հայաստանի մասին. բազմաթիվ հայեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, և նրանցից մեկն էր նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև հայտնի Քիմ Քարդաշյանը, ում մասին խոսելիս ընդգծում են, որ նա ևս «Թվիթերում» հեղափոխություն արեց, գրառում էր կատարել Հայաստանում կատարված հեղափոխության մասին:

Բելգրադում աշխատող քաղաքագետն էլ այս ամենը գնահատում է աշխարհում տեղի ունեցող զարգացումների ենթատեքստում, կարևորում առանց արյունահեղության ժողովրդավարության հաստատումը երկրում: Իսկ Հայաստանի շարքն այսքանով չի ավարտվում` հանդիպումներ հեղափոխության հերոսների հետ, տեղեկություններ արտագաղթի նվազման միտումների ու Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնողների թվի ավելացման մասին:

Այս տեսանյութը իր էջում տեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անելով հետևյալ գրառումը.

«Ասում են՝ շվեյցարական SRF հեռուստատեսության այս ծավալուն ռեպորտաժում Հայաստանի մասին լավ բաներ են ասում: Ով գերմաներեն գիտի՝ թող հերքի կամ հաստատի»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP