ՏՏ ոլորտում ոչխարների կիրառության հաջողված փորձ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

ՏՏ ոլորտում ոչխարների կիրառության հաջողված փորձ

19:53 07.11.2017

Ֆարերյան կղզիները հեռավոր կղզիախումբ են Ատլանտյան օվկիանոսում, և այդ կղզիների համար հեշտ չէ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել։ Առավել ևս հեշտ չէ Google-ին համոզել, որ այն պետք է նկարի կղզիների տարածքը՝ իր քարտեզներում ցույց տալու համար։

Այս վեհ գործը բառացիորեն իրենց վրա են վերցրել կղզեխմբի ոչխարները։ 50 հազար բնակչություն ունեցող կղզիներում կա 80 հազար ոչխար, որոնք թեև ունեն իրենց տերերը, սակայն հիմնականում ազատ շրջում են կղզիների տարածքում։

Ֆարերյան կղզիների զբոսաշրջության պատասխանատուները որոշել են հենց այս «շրջող» ոչխարների միջոցով էլ ներկայացնել կղզիները։ Դրա համար ոչխարների վրա ամրացնում են 360 աստիճան (չորս կողմը նկարահանող) տեսախցիկներ ու բաց են թողնում  կենդանինենրին։ Կենդանիներն իրենց վրա կրելով այդ տեսախցիկները՝ նկարահանում են կղզիների նույնիսկ դժվարամատչելի հատվածները։

Այս նկարները պետք է հայտնվեին Google ընկերության Street view ծրագրում, որը թույլ է տալիս վիրտուալ այցելել աշխարհի ցանկացած կետ ու 360 աստիճանանոց նկարների միջոցով բացահայտել շուրջ բոլորը։ Սա իհարկե ընդամենը հայտարարվող նպատակ էր։ Իսկական նպատակը ուշադրություն գրավելն էր։ Այս PR ծրագրի ընթացքում հեղինակները նույնիսկ մասնակից ոչխարների անունների մրցույթ էին կազմակերպել։ Հաղթել է Baaa-bra տարբերակը։

Ոչխարների նկարահանած տեսանյութերն ու լուսանկարները տեղադրվում էին Sheepview 360 (ասել է թե՝ «Ոչխարի դիտանկյուն՝ 360 աստիճանով») կայքում, որը բառախաղով նմանեցված էր Street view ծրագրի անվանը։ Իսկ կղզիների բնակիչները լուսանկարները տարածում էին #WeWantGoogleStreetView («Մենք ուզում ենք Google Street View ունենալ») և #VisitFaroeIslands («Այցելեք Ֆարերյան կղզիներ») հեշթեգներով։ Սա միաժամանակ տեղեկատվական արշավ էր՝ ուղղված Google ընկերությանը, որպեսզի այն նկարի կղզիներն ու տեղադրի իր քարտեզների վրա։

Եվ արշավը հաջողվեց։ Ոչխարների աշխատանքը արդյունք է տվել։ Ճիշտ է, նրանց լուսանկարները չեն հայտնվում Google ընկերության քարտեզներում, բայց դրա փոխարեն հենց ընկերության մասնագետներն են գալիս ու նկարում կղզիները։ Ավելին, կղզիների զբոսաշրջիկների քանակը տարվա սկզբից ավելացել է 10 տոկոսով։

Իսկ ոչխարնե՞րը։ Աշխատանքը կատարելուց հետո նրանք անցնում են թոշակի ու լքում են նկարահանումների ոլորտը։ Նրանց հետագա ճակատագրի մասին պատմությունը լռում է։

Ահա և Ֆարերյան կղզիներից մեկի տեսարանը Google Street View ծրագրում․ շուրջբոլորը տեսնելու համար մկնիկով բռնեք ու շրջեք նկարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:46 26.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լեհաստանի […] ...

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

10:42 26.11.2024

Հայտարարություն դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման վերաբերյալ

Եթե դեղատնային գործունեություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է 5 տարի և ավելի, լիցենզավորված անձինք ենթակա են նորից լիցենզավորման օրենքն ուժի մեջ մտնելուց (2024թ. հունիսի 14) հետո՝ սահմանված ժամկետներում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Եթե լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև օրենքն ուժի մեջ մտնելն անցել է 5 տարուց պակաս […] ...

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

10:29 26.11.2024

Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է. հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում կլինեն […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

10:23 26.11.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»՝ ներկայացնելով այդ մասին պատմող տեսանյութ։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

10:18 26.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:   ...

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

10:00 26.11.2024

Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է․ Անչելոտին` Մբապեի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին. «Անհաջող շրջան բոլոր հարձակվողների մոտ լինում է։ Երբ նրանք գոլի հեղինակ չեն դառնում, հիասթափվում են։ Տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզումների ժամանակ։ Վաղ թե ուշ՝ այդ վատ շրջանն ավարտվելու է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել` ինչպես խաղալ հարձակվելիս։ […] ...

BACK_TO_TOP