Աննա Հակոբյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Աննա Հակոբյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրը

13:08 03.05.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրը: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի´ լրագրողներ, գործընկերներ

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ու Հայաստանն այն նշում է դրական դինամիկա արձանագրելով: Ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2019 թվականի «Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 19 կետով առաջընթաց է գրանցել 79-րդ տեղից՝ զբաղեցնելով 61-րդ տեղը:

Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, լրագրողի աշխատանքը ամենաանշնորհակալներից մեկն է. լրագրողները գտնվում են մշտական սպառնալիքի տակ, մասնագիտական պարտականությունները կատարելիս մշտապես հանդիպում են խոչընդոտների, լրագրողների խոշտանգումները, հետապնդումներն ու սպանությունները սովորական երեւույթ են աշխարհի շատ երկրներում: Սա նշանակում է, որ միայն ամենաքաջ և այս մասնագիտությունն իսկապես արժևորող անհատներն են որոշում լրագրող դառնալ՝ քաջ գիտակցելով, որ ճանապարհը հարթ չի լինելու:

Այսպես է ամբողջ աշխարհում, և այսպես է Հայաստանում: Եվ մեր հասարակությունը պետք է գիտակցի այս փաստը, գնահատի լրագրողի աշխատանքը, քաջալերի և աջակցի նրան:

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ չեմ կարող նաև չբարձրացնել լրագրողների մասնագիտական կարողություններն ամեն օր ու ամեն ժամ կատարելագործելու կարևորության հարցը: Մենք պետք է կարողանանք ուղիղ նայել խնդիրներին և ընդունենք, որ Հայաստանում լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու լուրջ խնդիր կա:

Մենք պետք է հասկանանք, որ Ազատ մամուլը զարգացած և բարեկեցիկ երկիր ունենալու թիվ մեկ գրավականն է: Բոլոր միջազգային  զեկույցների համաձայն՝ ամենաազատ մամուլ ունեցող երկրներն են Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան: Այսինքն՝ աշխարհի ամենահարուստ և բարեկեցիկ երկրները: Եվ եթե մենք ուզում ենք տեղ գրավել այս շարքում, պետք է փոխենք մեր վերաբերմունքը մամուլի և լրագրողների նկատմամբ, պետք է սիրենք և հարգենք լրագրողներին, թույլ տանք նրանց սովորել և կրթվել, լինել ազատ, մտածել քննադատաբար, գործել անաչառ և անկաշկանդ:

Շնորհավո´ր Մամուլի ազատության միջազգային օրն, ու կեցցե՜ ազատ մամուլը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP