Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է. ովքե՞ր են խորհրդարանի լրագրող պատգամավորները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է. ովքե՞ր են խորհրդարանի լրագրող պատգամավորները

13:44 03.05.2019

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է: Լրագրողի մասնագիտությունն այսօր աշխարհում ամենապահանջվածներից է: Ներկայիս խորհրդարանում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր նախկինում աշխատել են որպես լրագրող, խմբագիր կամ առնչություն են ունեցել մեդիադաշտի հետ:

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱԺ 7-րդ գումարման առավել հայտնի պատգամավոր լրագրողների ցանկը:

Հայկ Կոնջորյան, «Իմ քայլը»

Կրթությամբ պատմաբան է, 2014-2016 թվականներին աշխատել է որպես վերլուծաբան lragir.am կայքում, նորարարական-էքսպերիմենտալ ժանրերի՝ նամակ անցյալից, վիրտուալ- ֆուտուրիստական հարցազրույցների հեղինակ է։

Մխիթար Հայրապետյան, «Իմ քայլը»

Կրթությամբ արևելագետ է, 2010-2017 թվականին, հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ, աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի, մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ:

Լենա Նազարյան, «Իմ քայլը», ԱԺ փոխնախագահ

Լենա Նազարյանը 2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: Նա 2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող, 2008-2009-ին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում` որպես լրագրող:

Վահագն Հովակիմյան, «Իմ քայլը»

Կրթությամբ ռադիոֆիզիկոս է, նաև ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության ֆակուլտետը:

1998-2013 թվականներին աշխատել է «Օրագիր» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում։ 2012-2016 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական, 2014-2016 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում:

Ալեն Սիմոնյան, «Իմ քայլը», ԱԺ փոխնախագահ

Կրթությամբ քաղաքագետ է, 2013 թվականից իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրն է, որն իր մեջ միավորել է Araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։

Հակոբ Սիմիդյան, «Իմ քայլը»

Ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը, 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Թագուհի Թովմասյան, «Իմ քայլը»

Մինչև 2000 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտեում, 2003 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի «ժուռնալիստիկա» բաժինը, իսկ 2008 թվականին` Երևանի Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետը:

2004-2007 թվականներին եղել է «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող, 2007-2011 թվականներին` «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող: 2011-2018 թվականներին եղել է «Ժողովուրդ» թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթ, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավարը, «Ժողովուրդ» թերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիրը:

Արեն Մկրտչյան, «Իմ քայլը»

2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում: 2011-2016 թվականներին որպես մարզական լրագրող աշխատել է «1in.am» լրատվական կայքում և «Ժամանակ» օրաթերթում։

Գայանե Աբրահամյան, «Իմ քայլը»

2009 թվականին սովորել է Վաշինգտոնի Լրագրության միջազգային կենտրոնում (ICFJ): Աշխատանքային պրակտիկան անցկացրել է Boston Globe և Washington Post թերթերում:

1997-2001 թվականներին աշխատել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայում՝ որպես ծրագրերի համակարգող:

2001-2002 թվականներին աշխատել է Armenian International Magazine ամսագրում, 2002-2013 թվականներին Armenianow.com առցանց լրատվական կայքում աշխատել է որպես լրագրող:

2006 թվականից թղթակցում է միջազգային One Magazine ամսագրին, որը տպագրվում է ԱՄՆ-ում, 2006-2018 թվականներին հանդիսացել է Eurasianet.org միջազգային պարբերականի հայաստանյան թղթակիցը: 2013-2017 թվականներին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում նախաձեռնել և իրականացրել է «Կլոր սեղան» հաղորդաշարը:  2015-2017 թվականներին թղթակցել է The Guardian պարբերականին:

Լուսինե Բադալյան, «Իմ քայլը»

Կրթությամբ արվեստաբան է, 1998 թվականից որպես լրագրող աշխատել է ռադիոյում, հեռուստատեսությունում:

Հայկ Գևորգյան, «Իմ քայլը»

Եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն, պատասխանատու խմբագիր, տնտեսական մեկնաբան:

Բաբկեն Թունյան, «Իմ քայլը»

Բաբկեն Թունյանը 2005-2018 թվականներին աշխատել է «168 ժամ» թերթում և 168.am կայքում` որպես տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006 թվականներին եղել է «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ և խմբագիր: 2007-2009 թվականներին «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր:

Սիսակ Գաբրիելյան, «Իմ քայլը»

2016թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2014թ. հունվար-սեպտեմբեր՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող: 2014-2018թթ.՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ և վարող:

Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան»

1992-1999թթ. աշխատել է «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերում` որպես լրագրող, 1999-2006-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբանն էր։ 2007թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարողն էր։

Իվետա Տոնոյան, «Բարգավաճ Հայաստան»

2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

2003-2010 թվականներին «Կենտրոն» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրատվական ծառայության լրագրող։ Այս պահին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է:

Արման Բաբաջանյան, «Լուսավոր Հայաստան»

Արման Բաբաջանյանը 2003 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։ 2010 թվականին հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքը:

Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան»

2012-2013թթ. «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։ 2012-2013թթ․ եղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։ 2013-2014թթ․համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարն է։ 2017 թվականից հանդիսացել է «Ելք» դաշինքի մամուլի քարտուղար։

Սրբուհի Գրիգորյան, «Լուսավոր Հայաստան»

Սրբուհի Գրիգորյանը 2015թ. հիմնադրել է «Երիտասարդության ձայն» ռադիոհաղորդումը: 1998-ից աշխատել է «Սիսիանի լրատու» ռադիոխմբագրությունում` որպես ռադիոլրագրող, հետագայում նաև՝ ռադիոհաղորդավար: 2000-2004թթ. աշխատել է նաև «Սիսիանը և մենք» տեղական հեռուստաստուդիայում` որպես հեռուստալրագրող և հաղորդավար: Միաժամանակ թղթակցել է Հայաստանի հանրային և Սյունիքի մարզային ռադիոների լրատվական ծրագրերին: Երկար տարիներ թղթակցել է «Շանթ» ՀԸ-ին: 2004-2005թթ. աշխատանքի է անցել նորաբաց «Որոտանյան ղողանջներ» ՍՊԸ-ում՝ որպես հեռուստալրագրող և հաղորդավար:

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

11:33 22.11.2024

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

11:26 22.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, առանց հայտարարագրման թանկարժեք հեռախոսների և շոկոլադե սալիկների ներմուծման փորձը կանխվել է, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման դեպք, քաղաքացին փորձել է տեղափոխել չհայտարարագրված բնական մազեր, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց […] ...

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

11:21 22.11.2024

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի նստավայր, քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ռազմավարությունը և հիշեցնելու, որ իր շահերից է բխում  Ռուսաստանի հետ զիջումների չգնալը։ Գրում է Washington Post-ը։ «Սպասվում է, որ Ռյուտեն շուտով կմեկնի Մար-ա-Լագո՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղ բանակցությունների ռազմավարությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցը […] ...

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

11:08 22.11.2024

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

BACK_TO_TOP