Ակցիայի մասնակիցները կրում էին «Մի՛ նմանվեք ռուսներին», «Դավիթ Գարեջին Վրաստան է», «Մենք ընկերներ ենք, ոչ թե թշնամիներ», «Մենք ընկերություն ենք անում ադրբեջանական ժողովրդի, ոչ թե՝ Ալիևի կոռումպացված իշխանության հետ» բովանդակությամբ պաստառներ:
Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Միխեիլ Քումսիշվիլին կոչ արեց Ադրբեջանի իշխանությանը, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևին, հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները՝ ամրագրված նավթագազային մի քանի տասնյակ համագործակցությամբ, սեպ չխրել երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններում, դադարեցնել Դավիթ Գարեջիում իրականացվող անօրինական գործողությունները:
Նրա խոսքերով՝ 6-րդ դարի վանական համալիրը պատմամշակութային, կրոնական արժեք ներկայացնող վրացական համալիր է և պետք է պատկանի վրաց ժողովրդին: Նա կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին սեպ չխրել երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություններում, որոնք վերջին տարիներին շաղկապվել են հարյուրից ավելի նավթագազային և այլ մասշտաբային նապագծերով:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել վերջ դնել վերջին օրերին վանական համալիրի մոտ Ադրբեջանի կողմից իրականացվող անօրինություններին, արագացնել պետությունների միջև սահմանագծման աշխատանքները, երբ Դավիթ Գարեջի պատմամշակութային համալիրը օրենքի ուժով պատկանում է վրաց ժողովրդին, որին դարեր շարունակ ծառայել է:
Երիտասարդ լեյբորիստների նամակը Դեսպանատուն փոխանցելու փորձը ձախողվեց: Դեսպանատան աշխատակիցները հրաժարվեցին ընդունել նամակը՝ պատճառաբանելով, որ դեսպանության աշխատակիցները տեղում չեն: