Պետք է քննարկում լինի քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ. Թևան Պողոսյանը՝ Հայաստան-Արցախ ռազմավարական պայմանագիր կնքելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:29:56
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Պետք է քննարկում լինի քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ. Թևան Պողոսյանը՝ Հայաստան-Արցախ ռազմավարական պայմանագիր կնքելու մասին

15:23 02.05.2019

«Պետք է հասկանանք դրա ճիշտ ժամանակը։ Բովանդակային իմաստով այդ համաձայնագիրը, իմ պատկերացմամբ, կնքված է: Այդ պայմանագրի խնդիրն ավելի շատ լինելու է քաղաքական»,- մայիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմավարական պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ ճիշտ հաշվարկներ անելու համար քննարկումներ պետք է անցկացվեն, բայց որ այդ քննարկումները լինեն ոչ թե 10 կամ 20 հոգանոց, այլ ավելի լայնամասշտաբ:

«Մայիսի 7-ին Արցախում տեղի է ունենալու քննարկում, ուրախ կլինեմ, եթե այստեղ էլ լինի քննարկում: Քննարկում ասելով՝ ես պատկերացնում եմ, որ ձևավորվի քաղաքական կոնսեսուսի կառուցման սեղան քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ՝ իշխող, ընդդիմադիր, խորհրդարանական, արտախորհրդարանական, նորաստեղծ, մասնակցած, չմասնակցած, այսինքն՝ բոլոր նրանց մասնակցությամբ, ովքեր հայտ են ներկայացրել Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունենալու, և նրանք միասնական քննարկմամբ արդյունքի գան»,- նշեց Թևան Պողոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

20:16 08.04.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

20:06 08.04.2025

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...

SHANTNEWS

20:00 08.04.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

19:55 08.04.2025

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ

Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը: Մենք […] ...

Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է

19:50 08.04.2025

Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է

«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի շաբաթվա առաջին աստղ։ 39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել էր իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։ ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

19:44 08.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով […] ...

BACK_TO_TOP