Մնում է խորհրդատվություն տալ, թե ոնց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել. Փաշինյանը կատակեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Մնում է խորհրդատվություն տալ, թե ոնց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել. Փաշինյանը կատակեց

13:16 02.05.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարությանն է դիմել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գները:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս տեղեկությունները գաղտնազերծելը կվնասի պետության անվտանգությանը, այս անձանց անվտանգությանը: Նա նշեց՝ դա լեգիտիմ շահ է Սահմանադրությամբ սահմանված՝ տեղեկատվական ազատության իրավունքի սահմանափակման մասին, և այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով.

«Ամենահետաքրքիրն այն է, որ առաջարկվում է այս տեղեկատվությունը դարձնել հանրության համար թափանցիկ, այսինքն՝ նրանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել՝ ի՞նչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի՞ անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ո՞վ է ամենալավ կրակում, ո՞վ է ամենավատ կրակողը, կից խորհրդատվություն տալ, թե ոնց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ»:

Նա նշեց, որ իրենք թափանցիկության ճանապարհով գնում են, և եթե այսպիսի անհրաժեշտություն զգան, ինքնուրույն նախաձեռնություն կիրականացնեն: Վարչապետն ընդգծեց՝ թափանցիկ աշխատելը կարևոր է, սակայն կա մի կետ, որից ավելի տեղեկատվություն բացելը տրամաբանական չէ, քանի որ բացվում է ոչ միայն հանրության, այլև բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս:

Նախագիծը մերժվեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP