12:20 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում՝ «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արձագանքելով առաջարկվող փոփոխություններից մեկին, տեղեկացրեց, որ իրենք ևս ներկայում քննարկում են կենսաթոշակառուին տարեկան մեկ անգամ բանկ ներկայանալու պարտավորությունից ազատելու հարցը:
Սա առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմանքն ու դժգոհությունը: Նախարարը մանրամասնեց՝ բանկ ներկայանալու անհրաժեշտությունը կապ չունի ողջ լինելու փաստն արձանագրելու հետ, դա կարող է իրականացվել սոցիալական աշխատողի կամ բանկի աշխատակցի միջոցով:
«Բոլոր դեպքերում ես լավ չեմ հասկանում այն նախագծերը, որ մեզ առաջարկում են հետ գնալ: Ասում են՝ մեր հիշողությունը կարճ է, բայց այդքան էլ կարճ չէ: Այս ամենը ինչի՞ց է առաջացել, այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, և որոնք թոշակ են ստանում, ինչի արդյունքում պետությանը միլիարդների վնաս է պատճառվել: Հիմա մենք առաջարկում ենք էլի մեխանիզմ ստեղծել, որ էլի միջանցքներ թողնենք, որ նույն բանը տեղի ունենա՞: Անհասկանալի տրամաբանություն է, այսինքն՝ տասը տարի անցավ, բոլորս մոռացանք, ամեն ինչ սկսում ենք զրոյի՞ց»,- հարց ուղղեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ բացարձակապես չի ընդունում այդ տրամաբանությունը, կարծում է՝ պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումն ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով: Կառավարության ղեկավարը, դիմելով Բաթոյանին, շեշտեց՝ պետք չէ նման բան քննարկել ընդհանրապես:
«Մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ, մեզնից մեծ ջանքեր է պահանջում այդ համակարգի հետևից գնալը: Փոխանակ մտածենք՝ ոնց անենք, գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, ասում ենք՝ եկեք միջանցք բացենք, որ նորից գոյություն ունենան գոյություն չունեցող թոշակառուներ»,- ասաց նա:
Բաթոյանն արձագանքեց, որ նախագիծը քննարկվելու է, և խոսքը բացառիկ դեպքերի մասին է, երբ մարդիկ ունեն այդ լիազորությունները:
Փաշինյանը նշեց.
«Նախկին մեխանիզմը այդ նույն մարդիկ չե՞ն ստեղծել, նույն մարդիկ են ստեղծել, որոնք իրավասություն են ունեցել հավաստագրելու՝ մարդը կա, թե չկա: Այսօր 21-րդ դարն է, ամիսը մեկ անգամ կարող է սկայպով զանգել, անձամբ խոսել: Ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք: Փոխանակ մտածենք՝ ոնց անենք, հայտնվենք 2030թ. հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997-ում: Չի կարելի այդպիսի բան անել: Պաշտոնյա ենք դնում, որ հաստատի՝ մարդը կենդանի՞ է, թե՞ չէ, դա նշանակում է, այդ պաշտոնյային հնարավորություն ենք տալիս, որ գոյություն չունեցող թոշակառուի թոշակը ինքը ստանա, նման բան ոնց կարելի է թույլ տալ»:
ՀՀ արդարադատության նախարարի արձագանքին, թե այս պահի դրությամբ սկայպի միջոցով կապ հաստատելու՝ վարչապետի առաջարկի իրագործումը հնարավոր չէ, Փաշինյանը պատասխանեց, որ պետք է հնարավոր դարձնել:
«Հայաստանն ուզում ենք հետ գլորենք 1950 թ., իբր մարդու իրավունքներն ենք պաշտպանում: Ո՞նց ենք պաշտպանում էն մարդու իրավունքը, որ, ենթադրենք, մի «խուտըռ»-ում անկողնային պաrկած է, Մոսկվայից հյուպատոսը գնալու է, հավաստիացնի, հետ գա՞: Մենք տենց արտագնա հյուպատեսական ծառայություն ունե՞նք, կամ, որ 15 օր գնա-գա, այդ ընթացքում հյուպատոսական ծառայության առջև հերթ կանգնածների իրավունքն ո՞վ է պաշտպանելու»,- ասաց վարչապետը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ խնդրի լուծման ժամանակակից տարբերակներ կան, պատրաստակամություն հայտնեց համագործակցել:
Վարչապետն արձագանքեց.
«Այսօր ծրագրեր կան, որ փողոցում տեսախցիկը կախում ես, մարդը տակով անցնում է, անուն-ազգանուն, հեռախոսի համարը, կոշիկի ռազմերը, երեկ ինչ է կերել, ում տուն է հյուր գնացել, ում է բարևել, լրիվ ասում է, մենք դրել, ինչ ենք քննարկում»:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...
17:55 22.11.2024
Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...
17:50 22.11.2024
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...