Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

Կարեն Կարապետյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

18:37 07.11.2017

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը նախ այցելել է Ոսկևազ համայնքի ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվում է վարունգ և լոլիկ: Տնտեսությունն ունի 1 հեկտար տարածք, այժմ ընթացքի մեջ է այն ևս 1,2 հեկտարով ընդլայնելու ներդրումային ծրագիրը, որի նպատակով նախատեսվում է ներդնել 800 հազար դոլարին համարժեք դրամ:

Տնտեսության սեփականատերը նշել է, որ արտադրանքն այժմ իրացվում է միայն տեղական շուկայում, իսկ տնտեսության ընդլայնման պարագայում նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում: Բացի ջերմոցային տնտեսությունից՝ ծրագրվում է հիմնել  նաև ինտենսիվ այգի և թռչնաբուծարան: Վարչապետը կարևորել է նշված ծրագրերի իրականացումն ու հիշեցրել, որ կառավարությունը սուբսիդավորում է ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերը, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն է ստեղծվել ներգրավել ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ:

Կառավարության ղեկավարն այցելել է Ոսկևազի գինու գործարան՝ ծանոթացել վերջինիս վերակառուցման ներդրումային ծրագրի ընթացքին: Այստեղ այժմ ընթացքի մեջ են զբոսաշրջային համալիրի, դեգուստացիոն, ֆորումների համար նախատեսված սրահների կառուցման, արտադրական հզորությունների ավելացման աշխատանքները: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 5-6 մլն դոլար: Ընկերության արտադրանքն Հայաստանից բացի այժմ իրացվում է նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Լատվիայում, Էստոնիայում և մի շարք այլ երկրներում:

Այնուհետև վարչապետն ուղևորվել է Օշականի թռնաբուծական ֆաբրիկա: Տեղեկացվել է, որ արտադրվող թռչնամիսն ու ձուն իրացվում է միայն տեղական շուկայում: Մեկ մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է կառուցել 12 նոր թռչնանոց, ինչի արդյունքում ակնկալվում է արտադրվող թռչնամիսն ավելացնել երեք, իսկ ձուն՝ 1,5 անգամ: Ներկայում թռչնաբուծական ֆաբրիկան տարեկան արտադրում է 2 հազար տոննա թռչնամիս և 40 մլն ձու: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ներկայիս 100 աշխատատեղերին կավելանան ևս 100-ը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շոկոլադի արտադրության ընդլայնման ծրագրի արդյունքներին: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը, հիմնվել է նոր արտադրամաս: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ: 

Արագածոտնի մարզ այցը կառավարության ղեկավարն ավարտել է Կարբի համայնքում, որտեղ ծանոթացել է ինտենսիվ այգու հիմնման ծրագրի ընթացքին: 10 հեկտար տարածքի վրա, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ,  արդեն իսկ հիմնվել է խնձորի այգի, իսկ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է հիմնել ևս 20 հեկտար տարածքով ծիրանի և կեռասի այգի: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 3 մլն դոլար: Կարեն Կարապետյանը ողջունել է ռուսաստանաբնակ գործարարի ներդրումային ծրագիրն ու հայտնել կառավարության աջակցությունը նման ծրագրերի իրականացմանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

20:20 29.04.2025

Մոդի. Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն ընտրելու, թե ինչպես արձագանքել Քաշմիրում ահաբեկչությանը

Հնդկաստանի զինված ուժերը լիակատար ազատություն ունեն՝ որոշելու Ջամու և Քաշմիրում ահաբեկչական հարձակմանը պատասխանելու եղանակը, նպատակը և ժամանակը, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին անվտանգության բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ «Զինված ուժերը օպերատիվ ազատություն ունեն Հնդկաստանի պատասխան գործողությունների մեթոդի, նպատակների և ժամկետների ընտրության հարցում: Մեր ազգային վճռականությունը ահաբեկչությանը ջախջախիչ հարված հասցնելն է»,-կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում PTI լրատվական […] ...

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP