Գիտության նկատմամբ հետաքրքրությունն սկսվում է դպրոցից. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Գիտության նկատմամբ հետաքրքրությունն սկսվում է դպրոցից. Արայիկ Հարությունյան

17:55 01.05.2019

ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության անցկացրած օլիմպիադայի հաղթողների, նրանց ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչների հետ:

Մրցանակների են արժանացել Երևանի թիվ 87, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, Հերացու անվան ավագ դպրոցների, ինչպես նաև Արցախի Նորշենի դպրոցի աշակերտները:

«Հուսով եմ, որ ապագայում այս մրցույթն ավելի լայն ընդգրկում կունենա, որի միջոցով կրթական նոր որակ կապահովենք մեր ուսումնական հաստատություններում:

Եթե այս մրցույթից հետո գոնե մեկ աշակերտ ասել է, որ հետագայում գիտությամբ է զբաղվելու, հետևաբար դա ցուցիչ է»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ ԱՐՓԱ-ի միջոցով Հայաստանն արդեն  հաջորդ տարի կմասնակցի Ինտել ընկերության մրցույթին:

«Գիտության մեջ ներկայումս լուրջ խնդիր կա տարիքի առումով, և եթե առաջիկա տարիներին մենք կտրուկ գործողությունների չդիմենք, ապա լուրջ կորուստներ կունենանք: Մենք  միտված ենք, որ արդեն իսկ դպրոցից հետաքրքրություն լինի գիտության նկատմամբ, իսկ որ դա առկա է մեր պատանիների շրջանում, վկայում է, օրինակ, տարբեր ցուցահանդեսների ընթացքում նրանց մեծ ներգրավվածությունը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է անել հնարավորը՝ խրախուսելու  և արժևորելու գիտությամբ զբաղվելը:

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության նախկին անդամ Ռազմիկ Կարախանյանն իր հերթին նշել է, որ ընկերակցությունն իր գործունեության 35 տարիների ընթացքում 18 անգամ անցկացրել է վերոնշյալ օլիմպիադան: Այս տարի ԱՄՆ դպրոցականներից բացի, օլիմպիադային մասնակցել են նաև ՀՀ և Արցախի աշակերտները: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին օլիմպիադային մեծ մասնակցությունը կխթանի Հայաստանում STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի զարգացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցում հետազոտական բաղադրիչի ավելացման, դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդման, հետազոտական օլիմպիադաների համակարգման և այլ հարցերի:

Մրցույթի կազմակերպիչները պատրաստակամություն են հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերել այն աշակերտներին, ովքեր ունեն որևէ գիտական գաղափար, սակայն չգիտեն ինչպես այն ներկայացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP