ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է համոզել Մադուրոյին չփախչել երկրից:

Զախարովայի խոսքերով` ամերիկյան կողմն անընդհատ ցանկանում է ազդել այդ երկրի բանակի վրա, որպեսզի թուլացնի Մադուրոյի դիրքերը և դրա համար տարբեր կեղծ լուրեր է տարածում:

Մինչ այդ Պոմպեոն հայտարարել էր, որ Մադուրոն մտադիր է եղել ապրիլի 30-ին փախչել երկրից, բայց Ռուսաստանը նրան համոզել է չդիմել այդ քայլին: Մադուրոն իր հերթին հայտարարել է, որ Պոմպեոյի խոսքերը խելահեղություն են, մանիպուլյացիայի փորձ և ինքը նվիրված է Վենեսուելային:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել էր, որ սկսում է Մադուրոյի իշխանության տապալման գործընթացի վերջին փուլը: