Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+17.09 oC

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում

11:46 01.05.2019

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից Լոնդոնի կենտրոնական փողոցներով ավանդական երթ կազմակերպվեց:

Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը ծաղկեպսակներ դրեցին  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ապրիլի 28-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին բրիտանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ:

Երեկոյի ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը նշեց, որ իր բազմադարյան պատմության ընթացքում հայ ժողովուրդը ծանրագույն փորձություն և մեծագույն ողբերգություն ապրեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ օգտվելով ռազմավարական իրավիճակի պայմաններից և նպատակ ունենալով վերջնականապես լուծել Հայկական հարցը՝ երիտթուրքական կառավարությունը ջարդի և տեղահանության միջոցով գործադրեց մի ողջ ժողովրդի բնաջնջման ծրագիր։

Երեկոյի ընթացքում Եղեռնի և սփյուռքահայության անելիքների մասին դասախոսությամբ հանդես եկավ նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ նաև Դուբլինում՝ Քրիստոսի եկեղեցու տաճարում, որը կազմակերպել էր Իռլանդիայի հայ համայնքը: Միջոցառման մեկնարկին ընթերցվեց դեսպան Արման Կիրակոսյանի խոսքը:

Երեկոյին ներկա էին դուբլինահայ համայնքի, Իռլանդիայի դիվանագիտական կորպուսի, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի, տարբեր երկրների, այդ թվում՝ Իռլանդիայի, Հունաստանի, Եթովպիայի եկեղեցիների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում նաև տեղի ունեցավ Ցեղասպանության տարելիցին նվիրված լուսանկարների ցուցադրություն:

Ապրիլի 28-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Սուրբ Դեվիդ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված էկումենիկ աղոթք-պատարագ, որը կատարեցին Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Սբ․ Դեվիդ եկեղեցու առաջնորդ Պատրիկ Թոմասը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր

16:30 09.04.2025

«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր

Նախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական […] ...

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ

16:24 09.04.2025

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր […] ...

Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո

16:17 09.04.2025

Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» խոշոր հաշվով պարտվելուց հետո Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։ «Ռեալի» երկրպագուներին կոչ եմ անում հավատալ մեզ մինչև վերջ»,-գրել է ֆրանսիացին։ ...

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը

16:10 09.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ ապրիլի 2-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...

Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցում

16:02 09.04.2025

Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցում

Դպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Ողջ […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, գումար

15:55 09.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի […] ...

BACK_TO_TOP