«Շամ­լուղի» անտառ­պետության պահաբաժ­նում ապօրինի ծառահատումների գործը դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+14.09 oC

«Շամ­լուղի» անտառ­պետության պահաբաժ­նում ապօրինի ծառահատումների գործը դատարանում է

16:44 07.11.2017

«Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան, հայտնում են գլխավոր դատախազությունից: «Hetq.am» ինտերնետային կայքում «Սահմանամերձ Ջիլիզայում շարունակվում են անտառների զանգվածային ոչնչացումը» վերտառությամբ հոդվածում ներկայացված՝ լրագրողի կողմից հայտնաբերված ծառահատումների մասին վկայող տվյալների ստուգման արդյունքնում 2017 թվականի ապրի­լի 28-ին հարուցվել էր քրեական գործ:

Թուման­յանի քննչական բաժնում քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բեր­ված ապացույցներով պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի և Աքորի գյուղի հինգ բնակիչներ իրենց կողմից վարած ավտո­մեքենաներով, փայտանյութ ապօրինի ձեռք բերելու շարունակական դիտավորությամբ, պարբե­րաբար գնացել են «Հայ­անտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտե­սություն» մասնա­ճյուղի «Շամ­լուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նում գտնվող տարբեր հատվածներ և, առանց թույլատվության, անտա­ռահատման տոմսի կամ անտա­­ռային տոմսի, ապօրինի ծառահատումներ իրականացրել: 

Բնապահ­պանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տես­չութ­յան Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված զննությամբ հայտնաբերվել են 24 հաճարենի, 27 բոխի և 1 կաղնի տեսակի հատված ծառեր, ինչի հետևանքով բուսական աշխար­հին պատճառվել է վնաս 2.632.500 ՀՀ դրամի չափով:  Ավելի ուշ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժ­նի տարածքում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են կանգուն ևս 6 հատ հաճարենու, 10 հատ բոխու, 12 հատ թեղու, 5 հատ ուռենու և 6 հատ քամատապալ բոխու, 1 հատ քամատապալ կաղնու կոճղեր:

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի նյութերով «Շամլուղի» անտառ­պետության թիվ 1 պահաբաժնի տարածքից առերևույթ ապօրինի ծառեր հատելու և «Լալվարի անտառտնտե­սութ­­յուն» մասնա­ճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի հարուցել նոր քրեական գործ և առանձնացնել առանձին վարույ­թում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

20:10 29.04.2025

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ առողջապահության նախարարությունն է

Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական , կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները: Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց […] ...

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

20:05 29.04.2025

Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթող

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...

SHANTNEWS

20:00 29.04.2025

SHANTNEWS

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

19:51 29.04.2025

Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Ապրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP