12:48 30.04.2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ չճանաչվածության և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից, ինչն իր բացասական հետևանքն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արտակ Բեգլարյանը ՀՀ ԱԺ-ում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:
Ըստ Արցախի ՄԻՊ-ի` քաղհասարակությունն Արցախում թույլ կարողություններ ունի։ Նրա խոսքով՝ եթե միջազգային շփումներ լինեին և օտարերկրյա ռեսուրսներ մտնեին Արցախի Հանրապետություն, քաղհասարակությունն ավելի ուժեղ կլիներ տարբեր խնդիրներ վերհանելու և առաջարկներ ներկայացնելու համար։ Նա նաև նկատեց, որ քաղհասարակության հարթակում չի տեսնում ՀՀ–ում գործող քաղհասարակությունների նախաձեռնողականությունը և ոգևորությունը, որ Արցախում քաղհասարակությունն ավելի կարողունակ դառնա։
Պատգամավորներից «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը նկատեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծված եղել, որ նախկինում գուցե ՀՀ քաղհասարակության դերակատարները փոքր-ինչ կաշկանդված են եղել ԼՂ քաղհասարակությանը համագործակցության ձեռք մեկնելու համար՝ մտածելով, որ դա գուցե ոչ ողջունելի միջամտություն դիտարկվի: Նա հետաքրքրվեց, թե որքանո՞վ է Արցախի ՄԻՊ-ը կիսում այդ տպավորությունը:
Բացի այդ, նա հարցրեց, թե արդյոք քարտեզագրվա՞ծ են ԼՂ-ում քաղհասարակության դերկատարումն ու ոլորտները, կարիքների գնահատանք կա՞, թե՞ պետք է այդ փուլից սկսել:
«Իրականում խնդիրները, ոլորտներն ամբողջությամբ գնահատված չեն: Կարծում եմ՝ այս կետից էլ կարող ենք հենց սկսել, հետևաբար` կամուրջները կա՛մ ստեղծելով, կա՛մ ամրապնդելով, որովհետև որոշակի կամուրջներ, բնականաբար, կան: Որոշակի գաղափարներ կան. առաջիկայում Արցախում կազմակերպենք արցախյան և հայաստանյան քաղհասարակությունների ֆորում»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Նա նաև հայտարարեց, որ խնդիրներ չի տեսնում միջամտության, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ երկու պետություն ենք, մի հայրենիք:
«Եվ այդ մեկ հայրենիքում չպետք է ինչ-որ հատված լինի, որ կտրված լինի մարդու իրավունքների այն բարիքներից, որոնք ինչ-որ առումով այստեղ արձանագրվում են: Իհարկե, դա չի նշանակում, որ միայն այստեղ կան բարիքներ, Արցախում էլ բարիքներ կան, ու համոզված եմ, որ որոշակի փորձի փոխանակման շրջանակներում հնարավոր է տարբեր բարիքներ նաև Արցախից այստեղ բերել»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ-ը:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...