16:11 29.04.2019
«2019թ.-ին միայն սուբվենցիոն ծրագրերով կառավարության հետ նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր, և այդ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլրդ դրամ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով լրագրողներին ներկայացնում էր Կոտայքի մարզում 2019 թվականի ծրագրերը, օրակարգային խնդիրները, ներդրումային հնարավորությունները:
Միջոցները մեծամասամբ ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը և համայնքներում պարտադիր խնդիրներ հանդիսացող նախակրթական հաստատությունների և արտադպրոցական հաստատությունների, դաստիարակության կենտրոնների կառուցմանն ու հիմնանորոգումներին: Այդ թվում կառուցվելու է 5 մանկապարտեզ, 7 մանկապարտեզ հիմնանորոգվելու է, վերակառուցվելու է 5 մշակութային տուն, և 3 մշակութային կենտրոն կառուցվելու է զրոյից: Նախատեսվում է նաև բակային տարածքների, մայթերի, ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ, ջրագծերի, կոյուղագծերի, ներքին ոռոգման ցանցերի և խորքային ջրային հորերի կառուցման աշխատանքներ իրականացնել:
«Բոլոր 67 համայնքներում համայնքների ՏԻՄ բյուջեով արդեն նախատեսված են այդ միջոցները, համաֆինանսավորման որևէ խնդիր համայնքների դեպքում չի լինի, իսկ կառավարության համաֆինանսավորման մասը կախված է արդեն կառավարության որոշումից, որը նախատեսված է մայիսի կեսերից հատուկ նիստով քննարկման դնել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նաև ներկայացրեց մարզի զարգացման 4 հիմնական, առաջնահերթ ուղղությունները:
12:27 01.11.2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է Երևանի պետական համալսարան. քննարկվել են գիտական հետազոտությունների առաջընթացին ուղղված թեմաներՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպում ունեցել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ քննարկելու գործակցության ընդլայնման նոր ուղիները: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտներում, Քիմիայի ֆակուլտետում, ծանոթացել է նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին, իրականացվող […] ...
12:20 01.11.2024
Կատարի Պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերելԿատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա: Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման ծրագրերի շուրջ: Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել […] ...
12:04 01.11.2024
Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին ավտոտեխսպասարկման կետից կատարված գողությունըԳողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հոկտեմբերի 23-ին: Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի ժամը 21.30-ից հոկտեմբերի 23-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան փականը կոտրել, մտել էին Եղեգնաձորի Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել էր, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, […] ...
11:44 01.11.2024
23-ամյա վարորդի պայուսակում ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք են հայտնաբերվելՇիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 31-ին ծառայություն իրականացնելիս Գուսանագյուղ-Հոռոմ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին, կասկածելի վարքագիծ դրսևորելու համար, կանգնեցրել են «Նիսան Առմադա» մակնիշի մեքենան: Վարորդի պայուսակում պարեկները նկատել են ակնհայտ երևացող ատրճանակի նմանվող առարկա: Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «TT NBB» գրառմամբ ատրճանակի նմանվող առարկա և կռփազենք: Արագածոտնի մարզի Շենավան […] ...
11:38 01.11.2024
Սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։ Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է ներմուծվող սուրհանդակային առաքանու […] ...