13:00 27.04.2019
Կապան այցելած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցելով հանրային քննարկմանը, խոսել է լիարժեք քաղաքացու գիտակցում ունենալու անհրաժեշտության մասին.
«Անցած տարվա իրադարձությունները ֆիքսեցին մեկ բան՝ ՀՀ-ում իրավունքի և օրենքի տեսակետից տեղի են ունեցել անշրջելի իրադարձություններ: Իհարկե, որոշ մարդիկ կարող են ասել, որ այսինչ ոլորտում մնացել են խնդիրներ, չլուծված հարցեր կան, այո´, բայց այն կամքը, որը դրսևորվել է յուրաքանչյուրիդ կողմից անցյալ տարվա ապրիլ-մայիսին և դրանից հետո` համապետական ընտրությունների ժամանակ, տարբեր համաքաղաքային, համապետական ընտրությունների ժամանակ, ֆիքսում է մեկ բան, որ մենք հաստատակամ ենք Հայաստանում լրջագույն փոփոխությունների իրականացնելու»,- ասել է Հարությունյանը:
Ըստ ԿԳ նախարարի` տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրները 11 ամսում անհնար է լուծել: Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր իրավունքներն ու պարտականությունները:
«Ես իսրայելցի ընկերներ ունեմ, հարցրել եմ՝ ձեր պետության ամրության, կայունության գրավականը ո՞րն է, ասում են, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է իր իրավունքները և պարտականությունները: Եթե մենք էստեղ հաջողություն ունեցանք, ապա կարծում եմ, որ լրջագույն փոփոխությունների կարող ենք հասնել ընդհանրապես պետության մեջ»,- հավելել է նախարարը ու նաև նշել, որ բացի խնդիրները ֆիքսելուց, Քաղաքացու օրը պետք է միջոց դարձնել ուրախանալու համար:
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...