20:27 26.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը։
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են։
«Կարծում եմ՝ մեր կյանքի ամենակարևոր որակներից կամ ապրելու ձևերից մեկը ստեղծագործ կյանքն է։ Ստեղծագործելը և արվեստ ստեղծելը միայն արվեստագետների մենաշնորհը չեն։ Արվեստ ստեղծելը նաև արհեստավորի մենաշնորհն է։ Շատ լավ գիտենք արհեստավորների, ովքեր իրենց արհեստը հասցնում են արվեստի, և սա մարդկության ամբողջ պատմության ընթացքում է: Միայն նկարը, քանդակը կամ երաժշտությունը չէ, որ արվեստի գործեր են։ Պարզ աթոռը կամ կոստյումը կարող է արվեստի գործ լինել: Անգամ պարզ մարդկային վերաբերմունքը կարող է արվեստի գործ լինել։ Եթե նայենք ամբողջ տիեզերքին, այն բացարձակապես գեղեցիկ ստեղծագործություն է։ Ամբողջ տիեզերքը շատ պարզ և հասարակ օրենքների, ընդամենը մի քանի մասնիկների միջոցով ստեղծված հսկայական բազմազանություն է: Աստված նույնպես արվեստագետ էր և ստեղծում էր գեղեցիկը։Եվ դրա արդյունքում ստեղծվել են և տիեզերքը, և մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ 21-րդ դարում Հայաստանն ունի միայն մեկ ճանապարհ՝ ստեղծագործ նոր մտքերի, գաղափարների ճանապարհ։
Հանրապետության նախագահը նաև հանդես է եկել առաջարկությամբ.
«Ուզում եմ ձեր միջոցով տարեկան մրցանակ սահմանել արվեստի այն ստեղծագործության համար, որն իր ծագումով ոչ թե արվեստից է, այլ՝ արհեստից։ Այսինքն, շինարարի, փայտագործի, մետաղագործի պարզ գործունեության արդյունք է, որը բարձր արվեստի է հասնում։ Եվ դա կլինի Արմեն Սարգսյան և Նունե Սարգսյան մրցանակ, այլ ոչ թե՝ նախագահի մրցանակ»։
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիշեցնելով ներկաներին Հանրապետության նախագահի նստավայրում մշակութային միջոցառումների մեկնարկի մասին, առաջարկել է նաև տարեկան մեկ կամ երկու անգամ նստավայրում անցկացնել ստեղծարար Հայաստանի օր։
«Ուզում եմ, որ դուք այդ տան՝ Հանրապետության նախագահի նստավայրի մասին խոսելիս, այն դիտարկեք նաև որպես ստեղծարար հայերի տուն»,– հայտարարել է նախագահ Սարգսյանը։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...