Իրաքը կրճատում է Քրդստանի ինքնավարությանն ուղղվող բյուջեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Իրաքը կրճատում է Քրդստանի ինքնավարությանն ուղղվող բյուջեն

14:23 07.11.2017

2018 թվականի համար Իրաքի կենտրոնական իշխանությունների ներկայացրած բյուջեի նախագիծը նախատեսում է բյուջեի ծախսերի միայն 12,6 տոկոսն ուղղել Քրդստանի տարածաշրջանին, մինչդեռ նախորդ տարիներին ուղղվում էր 17 տոկոսը։ Քրդստանի իշխանությունները համարում են, որ Բաղդադի վրեժն է Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի ու դրան հաջորդած անկախական քայլերի համար։

Միաժամանակ Բաղդադի կենտրոնական իշխանությունները քրդական ինքնավարությունից պահանջում են Քրդստանն Իրաքի անբաժանելի մաս ճանաչել։

Բաղդադի կառավարության աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ նշված տոկոսային բաժինը հիմնավոր է և հաշվարկվել է բնակչության քանակական կազմի համադրումով։ Բնակչության կազմի հիմքով բյուջեի բաժանումը սկսվել է դեռ 2003 թվականից, երբ Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հեռացումից հետո երկրի նոր սահմանադրությամբ երաշխավորվեց Քրդստանի ինքնավարությունը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ի հայտ գալուց ու դրա կողմից Իրաքի հսկայական տարածքներ գրավելուց հետո Քրդստանը սկսել էր ինքնուրույն տնօրինել երկրի հյուսիսային մասի նավթահորերից ստացվող եկամուտները։ Դրան զուգահեռ քրդերը շարունակում էին բյուջեից ստանալ իրենց հասանելիք գումարները։

Բայց ընթացիկ տարվա սեպտեմբերին անցկացված հանրաքվեից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունները բանակի օգնությամբ իրենց վերահսկողությունը հաստատեցին Քիրկուկի տարածաշրջանում, ինչի հետևանքով քրդերը զրկվեցին իրենց նավթային եկամտի զգալի մասից։ Քրդստանը մնաց Բաղդադի հատկացրած բյուջեի հույսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

11:58 26.11.2024

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ քանի որ իր վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում է որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ […] ...

Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

11:55 26.11.2024

Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Աշոտ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Նոյեմբերի 26-ի առավոտյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

11:44 26.11.2024

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP