Շուրիշկանի հրաշագործ ավետարանը Մատենադարանից կտեղափոխվի Սբ. Գևորգ եկեղեցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+5.09 oC

Շուրիշկանի հրաշագործ ավետարանը Մատենադարանից կտեղափոխվի Սբ. Գևորգ եկեղեցի

16:16 26.04.2019

Ամեն տարի Կրկնազատկին՝ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը, Մատենադարանից Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի: Այդ օրը աշխարհի բոլոր կողմերից Ավետարանին ուխտի են գալիս հազարավոր հավատացյալներ: Այս տարի Շուրիշկանի Ավետարանը Սուրբ Գևորգ եկեղեցում կլինի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին:

Հրաշագործի և խնդրակատարի համբավ ունեցող այս Ավետարանը գրվել է 1498 թվականին, Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում: 1604 թ. շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ Ավետարանն իր տերերի հետ հասնում է: Հետագայում այնտեղ հիմնվում են Նոր Ջուղա քաղաքն ու մերձակա գյուղերը: Ձեռագիրն էլ պահվում է Փերիա գավառի Շուրիշկան գյուղում: Պահպանման տեղանունից Ավետարանն ստացել է իր անուններից մեկը: Այն կոչվել է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի»:

Ավանդության համաձայն՝ թշնամիների ավազակային հարձակումից առաջ Շուրիշկանի Ավետարանը պահել են հողի տակ և նրա մոտ տնկել են ուռենու ճյուղ, 7-8 օր հետո գյուղը խաղաղվել է, և երբ գնացել են սուրբ Ավետարանը հանելու, նկատել են, որ նրա տեղը խոնավացել է, իսկ գրքի ծայրերը դեղնել են, մի քանի օր հետո նույն տեղում աղբյուր է գոյացել և հետզհետե մեծացել է: Ներկայումս էլ գոյություն ունի այդ աղբյուրը. համարվում է սրբատեղ և կոչվում է Պապի աղբյուր:

Հարյուրավոր տարիներ Ավետարանի «ոտքն» են եկել հավատացյալներ, հիվանդներ՝ իրենց խնդրանքներն ասելու և ուխտը կատարելու: 1973 թվականից Շուրիշկանի Ավետարանը պահպանվում և մշտապես ցուցադրվում է Մատենադարանի թանգարանային համալիրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է բեռնատարների համար

00:00 12.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

23:59 11.04.2025

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:57 11.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

23:54 11.04.2025

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

23:51 11.04.2025

ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...

Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանը

23:48 11.04.2025

Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP