ԱԱԾ գործողություններում ուղղորդում չեմ տեսնում. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

ԱԱԾ գործողություններում ուղղորդում չեմ տեսնում. Արտակ Զեյնալյան

15:55 25.04.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ ԱԱԾ մարմինների կատարած հետախուզական աշխատանքներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը.

«Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկներում, ջերմաստիճանը բարձր է, ապա առանց որևէ խտրականության, որևէ կոռուպցիոն դրսևորման, խցերի կերակրապատուհանները միշտ բաց են լինում: Իսկ եթե խցում չկա բանտարկյալ, դրա բաց ու փակ լինելը նշանակություն չունի: Դրա համար այդ օրը եղել են նաև փակ կերակրադռնակներ»:

Նախախարը նշեց, որ արդեն 1 տարի է` քրեակատարողական հիմնարկները գերբեռնված չեն, և ավելացրեց.

«Խցերի դռնակները բացվում են նաև, եթե որպես բողոք` ներսում հրդեհ են կազմակերպում, որպեսզի օդափոխություն լինի: Տեսագրության մեջ երևում է` խցերի մի մասում մարդ չկա, մյուսներն էլ բացվել են հրդեհի համար և որ հնարավոր լիներ դադարեցնել բողոքը»:

Իսկ ինչ վերաբերում է դատապարտյալների կողմից միմյանց իրեր փոխանցելուն՝ նախարարը նշեց, որ օրենքով նման արգելք չկա:

«Մենք քրեակատարողական ծառայակիցներին արգելել ենք միջնորդ հանդիսանալ այդ փոխանցման ժամանակ, և միևնույն ժամանակ ճաղավանդակները մեծացվել են՝ համապատասխան միջազգային չափանիշներին, քանի որ դրանք մեզ մոտ փոքր էին, և դա իրավունքների խախտում էր դիտվում: Մենք նաև չունենք զրահապատ ապակիներ, քանի որ նախապես կառուցման պլանին համապատասխան չի կառուցվել: Արդյունքում բանտարկյալներն այդ ճանապարհով փոխանցում են չարգելված իրեր: Այս հարցը կանոնակարգելու համար  կամ պետք է թույլ տալ, որ կրկին  աշխատակիցները դա անեն, կամ պետք է ներդրում անել՝ զրահապատ պատուհաններն ու կենտրոնացված օդափոխության համակարգը կյանքի կոչելու համար»:

Ի դեպ, այս ուղղությամբ ծրագիր արդեն գրվել է՝ ժամանակակից քրեակատարողական հիմնարկներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 100 մլն եվրո:

Նախարարը նշեց, որ ԱԱԾ գործողություններում ուղղորդում չի տեսնում, մյուս բոլոր հարցերն իրավական դաշտում կկարգավորվեն.

«Դրանք իրականում ուղղակի կադրեր էին, իսկ թե ինչ է կատարվել, մենք կբացահայտենք ու կտեղեկացնենք, հատկապես այն, թե թաքստոցներում ինչ է եղել: Աշխարհի բոլոր բանտերում բջջային հեռախոսներ, սարքեր հայտնաբերվում են: Մենք գնում ենք այն ուղղությամբ, որ պարզապես այդ տարածքում որևէ բջջային հեռախոս չկարողանա աշխատել: Կոռուպցիոն ռիսկը բավական մեծ է այս համակարգում, քանի որ աշխատակցի աշխատավարձը ցածր է, և 3-4 հեռախոս ներս տանելով՝ նա մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար է «վաստակում»: Մենք ամեն օր շատ ավելի շատ սարքեր ենք հայտնաբերում, քան էդ օրը, որ արձանագրվել է: Եվ էն թաքստոցը, որի միջից, որ հայտնաբերվել է այդ սարքավորումը, հնարավոր է եղել բացահայտել միայն հատուկ տեխնիկայի ներգրավմամբ»:

Իսկ արդյո՞ք օրինական են ԱԱԾ գործողությունները հարցին` արդարադատության նախարարը հրաժարվեց իրավական գնահատական տալ: Նաև նշեց այն քրեական մշակույթը, որ կա մեր բանտերում, սնուցվում է դրսից:

«Մենք հիմա էլ օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ բանտից դուրս գտնվող քրեական մշակույթը, որը նաև ուղղորդում է բանտի ներսի գործողությունները, դադարի ուղղորդել»:

Լրագրողները մեջբերեցին նաև վարչապետի այն դիտարկումը, որ բանտերում կան արտոնյալներ: Նախարարը կրկին հայտարարեց՝ չկան.

«Որևէ խուց չկա, որ չի խուզարկվում, որևէ արտոնյալ չկա: «Զոն նայողների» արտոնությունները վերացված են, չկա անձ, ում մոտից ապօրինի իրերը չեն բռնագրավվում, ներսում գումարի շարժը վերացրել ենք: Սեղանի խաղեր կարող են խաղալ, բայց այդ խաղերով էլ են ղումար խաղում, ոչ թե առձեռն, այլ դրսի հետ կապ պահելով: Կամ պետք է զրահապատ ապակիներ կառուցենք, որն օդափոխման համակարգի հետ կարժենա 800 մլն դրամ, կամ աշխատակիցներ ավելացնենք: Այսօրվա աշխատակազմով վերահսկել հնարավոր չէ»:

Ի դեպ, օպտիմալացման շրջանակում նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոցի» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպտիմալացում: Նախարարը վստահեցրեց՝ կրճատումներ չեն լինելու, քանի որ աշխատակիցների դեֆիցիտ կա: Աշխատակիցներն ընդամենը վերապրոֆիլավորվելու են:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարն էլ սեփական կամքով հեռացման դիմում է գրել.

«Այսօր պետք է մուտքագրվի արդարադատության նախարարություն: Դա իր որոշումն է եղել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

12:35 22.11.2024

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

Ողջ աշխարհն այժմ ամենաանհանգստացնող ժամանակաշրջանն է ապրում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, դրա լուծման հույսը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք երդմնակալության հետ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։ «Հիմա եկել է ամենամութ ժամը, բայց լուսաբացից առաջ միշտ ամենամութն է լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ […] ...

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

12:27 22.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը: Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության […] ...

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

12:18 22.11.2024

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

Իրանն այլևս հաշվի չի առնի իր միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները և կարագացնի ուրանի հարստացման գործընթացը մինչև ցանկալի մակարդակը՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձևի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարան) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին։ «Եթե այս պահին Իրանի կողմից ինքնակամ ստանձնած որոշ սահմանափակումները պահպանվում են, […] ...

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP