Թուրք հայտնի գործիչը կասկածի տակ է առել Էրդողանի և գյուլենականների թշնամանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+7.09 oC

Թուրք հայտնի գործիչը կասկածի տակ է առել Էրդողանի և գյուլենականների թշնամանքը

12:38 07.11.2017

Թուրքիայում ձերբակալված, ապա կալանավորված թուրք գործարար և հասարակական գործիչ, Anadolu kultur մշակութային ՀԿ ղեկավար Օսման Քավալան առաջին հայտարարությունն է արել թուրքական բանտից: Ըստ Demokrathaber.org կայքի՝ Քավալան նշել է, որ իր նկատմամբ հաշվեհարդար է տեսնում անձամբ նախագահ Ռեջեփ  Էրդողանը:

Էրդողանը հոկտեմբերի վերջին հայտարարություն էր արել՝ Օսման Քավալային մեղադրելով Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած շարժմանն անդամակցելու, նաև դավաճանության մեջ:

Տարածած նամակում Օսման Քավալան վստահություն է հայտնել, որ իրեն թիրախավորողը հենց նախագահն է, իսկ իր դեմ ուղղված մեղադրանքները թուրք գործիչն անվանել է անտրամաբանական՝ շեշտելով, որ դեռևս 1990-ականներին, երբ Թուրքիայում քչերը գիտեին գյուլենականների մասին, իսկ պետությունն էլ ակտիվ համագործակցում էր նրանց հետ, ինքն ու իր կինը՝ Այշե Բուղրան, գիտակցում էին այդ կառույցից եկող վտանգն ու պայքարում դրա դեմ:

2002-ից սկսած՝ Գյուլենի հետ քաղաքական և ֆինանսական ակտիվ կապեր է պահել նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը պաշտոնապես շարունակվել է մինչև 2013 թվականը, որից հետո երբեմնի բարեկամները սկսեցին փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին:

Օսման Քավալան իր նամակում այդ մեղադրանքները կեղծ է համարել՝ նշելով, որ մինչև այժմ Էրդողանը համագործակցում է Գյուլենի հետ:

Հիշեցնենք, որ Քավալային մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի Հանրապետության սահմանադրական կարգը խախտելու և երկրի իշխանությունը տապալելու փորձի համար:

«Ես անասելի մի անօրենության հետ դեմ առ դեմ եմ կանգնած, իմ կալանավորումը մաս է կազմում իշխանությունների՝ ընդդիմադիր դաշտի դեմ սկսած հարձակումների»,- ասել է Քավալան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

12:34 26.11.2024

Կարեն Կարապետյանը և Հյու Չեթվինդը քննարկել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գլխավոր քարտուղար Հյու Չեթվինդի հետ: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող փորձագիտական և տեխնիկական աջակցության համար: Նա նշել է, որ Հայաստանը որդեգրել է պատժողական քաղաքանակությունից […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:27 26.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական […] ...

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

12:20 26.11.2024

Ավտոբուսներով բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում․ Երևանի քաղաքապետարան

Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։ «Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

12:12 26.11.2024

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար […] ...

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP