23:51 24.04.2019
Մուսալեռցի Կիրակոս և Հայկուհի Ջամբազյանները մանկահասակ երեխաներ էին, երբ թուրքը խաթարեց նաև մուսալեռցիների անդորրը: Բիթյաս գյուղում ծնված այս երեխաները ևս հայտնի հերոսամարտի բովով անցան, հասան մինչև Այնճար: Ճակատագիրը հետագայում նրանց միավորեց, 6 զավակ ունեցան:
Երբ ֆրանսիական բանակը 20 տարով վերցրել էր Մուսա լեռան տարածքը, շատերը, այդ թվում նաև նրանք, վերադարձան հայրենիք, բայց 1946 թ․-ին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո շատերը լքեցին Մուսա լեռը՝ իրենց հետևից այրելով այն ամենը, ինչ կարող էր բաժին հասնել թուրքերին: Իսկ այն անհրաժեշտ իրերը, որ հնարավոր է վերցնել իրենց հետ, տեղափոխեցին Այնճար, որտեղ երկար չմնացին: Ջամբազյանները ևս մեծ հայրենադարձության մաս կազմեցին ու տեղափոխվեցին Հայաստան: Այսօր մուսալեռցի ամուսինների 6 զավակներն ապրում են տարբեր երկրներում՝ Լիբանանում, Կանադայում, Հայաստանում…
Ամենափոքր որդին՝ 61-ամյա Մեսրոպ Ջամբազյանը, հայրենիքում է ապրում ու աշխատում, մասունքները, որ մնացել են մուսալեռցի ծնողներից, ոչ միայն հուշերն են, այլև դրանք մարմնավորող բազմաթիվ իրեր, որոնք նրանք բերել են Հայաստան: Հենց այդ մասին էլ SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է Մեսրոպ Ջամբազյանը:
«Դրանք մեզ համար շատ թանկարժեք են, որովհետև դրանք ոչ միայն իրեր են, այլև պատմություն կա, էնտեղ կան և՛ կենցաղային իրեր, և՛ փամփշտակալներ, կաղապարներ ինքնաշեն, Աստվածաշունչներ կան: Կա շատ հին Աստվածաշունչ, որ երբ թուրքերը արգելել են հայերին խոսել հայերեն, տպագրել են թուրքերեն բառերով, բայց հայատառ: Պատարագները արել են թուրքերեն, բայց հայատառ, մարդիկ պահել են իրենց հավատն ամեն գնով, և հիմա դրանք ոչ միայն իրեր են, այլև հիշեցնում են այն օրերը, երբ հայրս պատմում էր այդ ամենի մասին»,-պատմում է Ջամբազյանը:
Նա հիշում է նաև այդ պատմություններից, թե ինչպես 1939թ․-ին տեղափոխվեցին Այնճար, այնուհետ կաթողիկոս Չորեքչյանը հայտարարեց հայրենիքի բնակեցման անհրաժեշտության մասին, իր ծնողներն առաջիններից էին, որ արձագանքեցին:
«Ամեն ինչ թողեցին, եկան Հայաստան, որպեսզի շենացնեն, այն ժամանակ Հայաստանի բնակչությունը սակավացավ, որովհետև ֆաշիստական բանակի հետ կռվում շատերը զոհվեցին, զրկանքներ կրելով եկան Հայաստան հայրս, մայրս, ոչ մի անգամ չփոշմանեցին»:
Եկան՝ իրենց հետ բերելով այն ամենը, ինչ հնարավոր էր, քանի որ նրանց հայտնել էին, որ Հայաստանում պայմաններ չկան, բերել էին նաև բազմաթիվ կենցաղային իրեր, որոնցից շատերն այսօր Ջամբազյանների տանը պահվում են որպես մասունքներ, բայց մեկը կա, որ նրանց հիշեցնում է Մուսա լեռան հարիսայի համը:
«Չենք կիրառում պղնձից պատրաստված իրերը, շերեփներ, ղազաններ, մեծ ու փոքր թասեր, ջրամաններ: Բայց մի ղազան կա, որ մինչև հիմա օգտագործում ենք բլղուր խաշելու համար, և դրա մեջ, երևակայեք, շատ ավելի համեղ է լինում, քան մյուս տարաների մեջ»:
Կան նաև փամփուշտ պատրաստելու կաղապարներ, որոնք ամենայն ճշգրտությամբ են պատրաստվել, այն էլ ձեռքով:
«Չի եղել նման տեխնիկա, բայց ինչ ճշգրտությամբ պատրաստել են, ու հայրս պատմում էր, որ նույնիսկ վառոդ էին սարքում ծծմբով, որպեսզի կռվեն թուրքերի դեմ»:
Հետագայում այս արհեստը նրա եղբայրը կիրառել է նաև Արցախյան պատերազմի ժամանակ․
«Ավագ եղբայրս Արցախյան պատերազմի ժամանակ զինագործ էր, մետաղագործ, ուսանողական ավտոմատներ կային դպրոցներում, բերում էին գործարան, սարքում էր մարտական, ուղարկում էին Արցախ, որպեսզի կռվեին, առաջին օրերին, երբ որսորդական հրացաններով էին պաշտպանվում»:
Նախնիներից հասած ամեն մի առարկա թանկ է, դրանք մեծ մասամբ կպահպանեն տանը, սակայն կան բաներ, որոնց հետագա պահպանման մասին հարկ է հոգալ․
«Մանավանդ գրքերը մնալով փչանում են, մասնատվում են, 1800-ականների տպագրության են, կուզենայի հանձնել Մատենադարան, կամ որևէ թանգարանի, որպեսզի չկորեն»,- ասում է ցեղասպանություն ապրած մարդկանց զավակը:
19:42 21.11.2024
ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության օրդերը19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ19:42 21.11.2024
ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության օրդերըՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ-ի օրդերը, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ճանաչում են Հռոմի ստատուտին համապատասխան, պարտավոր են կատարել նրա որոշումները: «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի անկախությունն ու իրավասությունը և լիովին աջակցում ենք միջազգային ամենածանր հանցագործությունների […] ...
19:33 21.11.2024
2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ մուայթայի Եվրոպայի առաջնությունիցՀայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալի արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում: Փոխչեմպիոն է դարձել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող […] ...
19:25 21.11.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին՝ կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը և ողջունել հեղինակավոր «Ֆոսթեր ընդ Փարթներս» ճարտապետական ընկերության ներգրավումն այդ ծրագրերից մեկի իրականացմանը: Մհեր Գրիգորյանը կարևորել և ողջունել է միջազգային հեղինակավոր ճարտարապետական կազմակերպության գործունեությունը Հայաստանում: ...
19:18 21.11.2024
ՀԱՄԱՍ-ը գնահատել է Նեթանյահուի ձերբակալման հրամանըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ ողջունում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանը և այդ քայլը համարում է կարևոր պատմական նախադեպ: Հինգշաբթի ավելի վաղ ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդեր է տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել է Իսրայելի փաստարկները, […] ...
19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ումԵրևանում շարունակվում է ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթել է Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ: Նշենք, որ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ: ...
19:07 21.11.2024
Տեղի է ունեցել «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովըՆոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։ Բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի -ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար […] ...