Լարված իրավիճակ Թբիլիսիում․ տոնական միջոցառում Թուրքիայի դեսպանատան առջև՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ տոնական միջոցառում Թուրքիայի դեսպանատան առջև՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին

17:09 24.04.2019

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերն ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, անցկացվում է Աթաթուրքի նկարներով ցուցահանդես: Թուրք երեխաները երգում-պարում են: Միմոսի հագուստով մի մարդ անցորդներին թուրքական ու վրացական դրոշների պատկերներով փուչիկներ է բաժանել: Նախորդ տարի այս օրը դեսպանատան մոտ հակաակցիա էին անցկացնել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Այդուամենայնիվ, բարձր հնչող երաժշտության ու պարի ֆոնին կայացել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների ցույցը: Համայնքի ներկայացուցիչներին նախօրոք կոչ էր արվել չտրվել սադրանքներին և խաղաղ ցույց անցկացնել: Վիրահայոց  համայնքը դժգոհություն է արտահայտել դեսպանատան դիմացի տարածքները 3 մասի բաժանելու համար: Մեջտեղում վրացի ոստիկաններն են, նրանց երկու կողմից՝ հայկական ու վրացական պետական  դրոշներով ապրիլ 24-ին նվիրված հայկական  միջոցառումն է  անցկացվում, մյուս կողմից` վրաց-թուրքական դրոշների ներքո դեսպանատան միջոցառումն է ընթանում:

Ոստիկանությունը դեսպանատան տարածքը բարիկադներով բաժանել էր երեք մասի՝ մեջտեղում կանգնել էր ոստիկանությունը, մի կողմում թուրքերի միջոցառումն էր, որի մասնակիցները, մինչև հայկական կողմի ակցիայի ավարտը, բարձրախոսներով ցանկանում էին լռեցնել  հայկական կողմի ելույթները: Հայկական համայնքին, մասնակիցների խոսքերով,  հատկացվել էր դեսպանատան հեռավոր անկյունը:

Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Ելույթներ ունեցան հայկական համայնքի ներկայացուցիչները: Թուրքիայի նախորդ դարի հայատյաց գործողությունների և ներկայիս ակցիայի մասին ելույթ ունեցավ ներկաներից մեկը:

Տպավորիչ էր վիրահայ համայնքի ակտիվիստ, «Արձագանք» հարթակի ղեկավար Գեորգի Թումասյանի ելույթը հայերենով, վրացերենով ու անգլերենով: Ստորև կներկայացնենք նրա վրացերեն ելույթի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ.

«Այսօր մեծ Ճավճավաձե պողոտայում, Իլյայի արձանի մոտից, որտեղ մի կողմում  լույսն  է, մյուսում խավարը, դիմում եմ Վրաստանի իշխանություններին, հասարակությանը: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք ոգեկոչելու 1915 թ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը, որի հիման վրա ՄԱԿ-ն ընդունեց ցեղասպանություն տերմինը: Մինչդեռ, մյուս կողմում կանգնած մարդիկ մեր ակցիան  վերածեցին ծաղր ու ծանակի, նրանք, ովքեր ծաղրում են 1,5 մլն զոհերին, ծաղրում են նաև մեր ճակատագրին արժանացած հույներին, ասորներին: Չմոռանանք նաև Աջարիայի պատմությունը թուրքական տիրապետության ժամանակ: Վրացի ժողովրդի պայքարի արդյունքն է, որ այսօր Աջարիան Վրաստանի կազմում է: Ուզում եմ  ընդգծել, որ Վրաստանը ժողովրդավարական պետություն է և միշտ պետք է այդպիսին լինի… Թուրքիայի այսօրվա արարքը Վրաստանում անընդունելի է: Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԽԽՎ-ին, նաև այն տասնյակ պետություններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ֆրանսիային, որտեղ այսօր պետական մակարդակով  նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը»:

https://www.facebook.com/aliQmedia/videos/571550149997963/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

18:16 22.11.2024

45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել է

Հունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

18:10 22.11.2024

«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի

«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

18:06 22.11.2024

Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...

SHANTNEWS

18:00 22.11.2024

SHANTNEWS

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

17:55 22.11.2024

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

17:50 22.11.2024

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...

BACK_TO_TOP