12:20 24.04.2019
Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանին եւ Ծերակոյտին մէջ ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 104րդ տարելիցը, ինչպէս նաեւ յայտարարուեցան Քալիֆորնիոյ օրէնսդիր մարմինի Հայկական համախմբումին կազմակերպած տարեկան 5րդ շարադրական եւ գեղարուեստի մրցումներուն արդիւնքները։
«Այսօր կը յարգենք Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերուն յիշատակը, նոյն ժամանակ շնորհակալութիւն յայտնելով մեր ազգի բարգաւաճման ջանքերուն մէջ հայ համայնքին բերած ներդրումներուն համար», յայտարարեց նահանգային ծերակուտական Սքաթ Ուիլք:«Այսօր կը յիշենք եւ մեր յարգանքի տուրքը կը մատուցենք Հայոց Ցեղասպանութեան զոհ գացած 1.5 միլիոն հայերուն, նոյն ատեն տօնելով մեր համայնքին ցուցաբերած տոկունութիւնը եւ հզօրութիւնը», իր կարգին ըսաւ նահանգային խորհրդարանի անդամ Ատրին Նազարեան։
«Ապրիլ 24ը մութ էջ մըն է համաշխարհային պատմութեան մէջ։ Հայոց Ցեղասպանութենէն վերապրողներուն պատմութիւնները պէտք է պատմուին», շեշտեց նահանգային Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինօ։
Այնուհետեւ յայտարարուեցան մրցումներուն արդիւնքները։
Շարադրական մրցումին առաջին երեք դիրքերը գրաւեցին յաջորդաբար՝ Ճանըթըն Էփըրթ (Չուլա Վիսթայէն), Փեթրիք Խուրի (Վաքավիլէն) եւ Մանուէլ Անտրէյ Թեն (Վաքավիլէն)։
Գեղարուեստի մրցումին առաջին երեք դիրքերը գրաւեցին յաջորդաբար՝ Ճօէն Ուօ (Սան Հոզէէն), Թենի Մալեքեան (Շըրմըն Օքսէն) եւ Անայտա Յարութիւնեան (Կլենտէյլէն)։
Առաջին հանդիսացողները ստացան 1000ական տոլար, իսկ երկրորդ եւ երրորդ հանդիսացողները յաջորդաբար՝ 500ական եւ 300ական տոլար։
16:30 09.04.2025
«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիրՆախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական […] ...
16:24 09.04.2025
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր […] ...
16:17 09.04.2025
Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» խոշոր հաշվով պարտվելուց հետո Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։ «Ռեալի» երկրպագուներին կոչ եմ անում հավատալ մեզ մինչև վերջ»,-գրել է ֆրանսիացին։ ...
16:10 09.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ ապրիլի 2-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
16:02 09.04.2025
Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցումԴպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Ողջ […] ...
15:55 09.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, գումարՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի […] ...