Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:40:28
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+13.09 oC

Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը. «Հրապարակ»

08:36 24.04.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։

«Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ և մի քանի տասնյակ ուսանողների համար, դրանից հետո ես կա՛մ անվճար եմ սովորել, կա՛մ այլ հիմնադրամի շնորհիվ»: Ո՞ր հիմնադրամի` «Կրթական հիմնարկություն» հիմնադրամի»:

Ասում են նաև, որ նույն Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից մեկն էլ Դուք եք եղել։ «Պարոն Գրիգորյանի դեմ միակ միջադեպը եղել է այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա վարորդը կանգնած էր ընտրատեղամասի առջև և  ասում էր՝ գիտեք, չէ՞, ում պետք է ընտրենք որպես դեպուտատ, և մատնանշում էր հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին։ Միակ կոնֆլիկտը եղել է այդ ժամանակ, որ ես հանրայնորեն հրապարակեցի, որ ուղղորդում է տեղի ունենում, դրանից բացի դեմ կամ կողմ գործունեություն տեղի չի ունեցել. ես հետահայաց եմ իմացել, որ գյուղում ցույցեր կան իր դեմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

18:30 15.04.2025

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում հատել է 60000 խաղային րոպեի շեմը։ Դա տեղի է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: 35-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 745 խաղ, խփել 248 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո գերմանացին […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

18:20 15.04.2025

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

18:11 15.04.2025

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...

SHANTNEWS

18:00 15.04.2025

SHANTNEWS

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

17:54 15.04.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց […] ...

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

17:50 15.04.2025

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները […] ...

BACK_TO_TOP