«Գոլդեն Փելիս»-ը պետությանը հանձնելու գործընթացն արագացվել է. Նարեկ Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+13.09 oC

«Գոլդեն Փելիս»-ը պետությանը հանձնելու գործընթացն արագացվել է. Նարեկ Բաբայան

16:28 23.04.2019

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը փակվել է.

«Այո, հյուրանոցի սեփականատերերը դադարեցրել են աշխատանքը, քանի որ լրացուցիչ ծախսեր չեն ուզում անել, որովհետև պարզ է, որ պետք է վերադարձվի: Նոր հյուրեր չեն կարողանում ընդունել, վնասով են երևի թե աշխատում, հիմա մենք ընդունման աշխատանքը հնարավորինս արագացրել ենք, և հավանաբար հաջորդ շաբաթ գույքն ընդունելու կառավարության որոշման նախագիծը կլինի, կշրջանառվի և ընթացակարգով կանցնի»:

Մեր այն հարցին, թե ինչ կլինի կառույցի հետագա ճակատագիրը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց, որ կա 2 տարբերակ. առաջին տարբերակի դեպքում կառույցը կարող է վաճառվել աճուրդով, իսկ երկրորդ տարբերակը հավատարմագրային կառավարման հանձնելն է, երբ հյուրանոցը կաշխատացնի մասնավոր օպերատոր, և համապատասխան քննարկումներից հետո այդ մասով նախագիծ կներկայացվի:

«Մենք կատարել ենք հյուրանոցում շարժական գույքի գույքագրումը, գնահատումը և հիմա  իրականացնում ենք արդեն անշարժ գույքի՝  բուն շենքի, հողատարածքի գնահատումը: Մանրամասն տվյալներ այս պահին չեմ հաղորդի, քանի որ վերջնական տվյալներ չկան. դեռ ընթացքի մեջ է»,- մեզ հետ զրույցում նշել է Նարեկ Բաբայանը:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է նաև  մամուլում տարածված այն լուրերը, թե Մանվել Գրիգորյանին պատկանող 40 անշարժ գույք համայնքներին հանձնելու գործընթաց է սկսվել:

Նրա խոսքերով՝ Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված որևէ տեղաշարժ, առաջընթաց չկա: Նարեկ Բաբայանն ասաց, որ ծանոթ չէ մամուլում տարածված այդ հրապարակումներին, սակայն նշեց, որ համայնքներին վերադարձնելը մի բան է, իսկ պետությանը վերադարձնելը՝ մեկ այլ բան.

«Գույքը կարող է համայնքին վերադառնա, և մենք նույնիսկ տեղյակ չլինենք, համենայնդեպս այն գույքի մասին, որն ի սկզբանե «աղմուկ էր հանել», այդ գույքի մասով որևէ առաջընթաց չկա: Մեր մասով այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չկա, և դա պայմանավորված է դատական գործընթացով»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

BACK_TO_TOP