15:42 23.04.2019
Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան էջում հիշել է, թե ինչ էր կատարվում անցած տարի այս օրը` Արարատ Միրզոյանին բերման ենթարկելուց հետո:
«Արարատին բռնելուց հետո չէի հասկանում` ինչ էր կատարվում: Ինձ էլ էին բռնել: Գլխումս անընդհատ Արարատի խոսքերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու…
2 ժամից ինձ բաց թողեցին: Հագուստս և պայուսակս մնացել էին մեքենայի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից 100 դրամ խնդրեցի, որ տուն հասնեմ: Մրսում էի: Չգիտեի` Արարատը որտեղ է:
Գլխումս էլի Արարատի բառերն էին` կամ հաղթելու ենք, կամ նստելու: Հասկացա, որ այս օրերին պատրաստում էր ինձ:
«Հայրենիք» կինոթատրոնի շրջակայքում մարդիկ շատանում էին: Իմացա, որ Արարատին ու Սասունին այստեղ են բերել:
Ալենն իր ձեռքը վերցրեց խոսափողը ու գլխավորեց շարժումը: Մարդկանց հոսքը չէր դադարում: Պայմանավորվեցինք մաս-մաս քաղաքացիներին տանել հրապարակ: Հայկը, Սուրենը, ես, խումբ-խումբ համոզում էինք, որ պետք է գնալ հրապարակ: Մարդիկ դժվար էին համաձայնվում լքել տարածքը: Չէ՞ որ այդտեղ Սասունն ու Արարատն էին․․․ գուցե նաև Նիկոլը:
Մի կին բարկացած բղավեց վրաս` դու հասկանո՞ւմ ես, աղջիկ ջան, չեմ գնալու, ստեղ մեր Արարատն ա, իմ պատգամավորը:
Հրապարակում Լենան կարդաց Նիկոլի ուղերձը: Ռուբենի, Սուրենի, Էդուարդի ելույթներն ասում էին մի բան` այս հեղափոխությունը գլխատել չի լինի: Աննայի ելույթը դրեց վերջակետը:
Վերադարձա տուն: Դեռ ոչինչ չէի զգում: Բացեցի ֆեյսբուքը և կարդացի Վահանի գրառումը. «Բարի գիշեր, Ար..»:
Արցունքները գնացին:
Հաղթելու ենք»,- գրել է Արարատ Միրզոյանի կինը:
15:08 06.04.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՈւզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարար Ազիզ Աբդուխակիմովի հրավերով Ուզբեկստանի Հանրապետության Սամարղանդ քաղաք են մեկնել էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիան գլոբալ կլիմայական մարտահրավերների պայմաններում. համախմբում հանուն ընդհանուր բարգավաճման» միջազգային համաժողովին, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ում Տնօրեն Սևակ Մարկոսյանի ղեկավարմամբ […] ...
14:48 06.04.2025
Գուցուլի փաստաբանը հայտնել է, որ Գագաուզիայի ղեկավարի գործողություններում հանցավոր արարքներ չեն եղելԳագաուզի ինքնավարության ղեկավար Եվգենյա Գուցուլի պաշտպանությունը կարծում է, որ դատախազների մեղադրանքները նրա դեմ հիմնավորված չեն հիմնավոր ապացույցներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Գուցուլ Նատալյա Բայրամը։ «Դատախազների մեղադրանքները վերաբերում են ոչ ծանր և ծանր հանցագործություններին, ուստի, դրանք որակվում են Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածով։ Բայց մեղադրանքի էությունն ու ապացույցները ցույց են տալիս, որ Եվգենյա Գուցուլը հանցավոր […] ...
14:28 06.04.2025
Իրանցի պատգամավորը հանդես է գալիս Իրանի կողմից միջուկային զսպման միջոցներ ձեռք բերելու օգտինՄիացյալ Նահանգների վարքագիծը այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին է Հյուսիսային Կորեան, ցույց է տալիս, որ այդ երկրի միջուկային ներուժի տիրապետումը մեծապես մեծացնում է թշնամու ռազմական գործողությունների ծախսերը, Իրանին անհրաժեշտ է միջուկային զսպողություն, այսինքն՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը բարձրաձայնելու ունակություն, նման դիրքորոշումը գրավում է քաղաքական էլիտայի և հասարակական կարծիքի շատ ներկայացուցիչների ուշադրությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի […] ...
14:06 06.04.2025
Ռուսաստանը Մյանմա է հասցրել 68 տոննա մարդասիրական օգնությունՌուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ 68 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Մյանմա, հայտնում է գործակալությունը Telegram-ի իր ալիքում։ «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռներ մարդասիրական օգնություն են հասցրել Մյանմայի բնակչությանը, ՌԴ արտակարգ իրավիճակների վարչության երկու Իլ-76 ինքնաթիռներ՝ մոտ 68 տոննա մարդասիրական բեռ՝ սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, 150 վրան և ավելի քան 30 գեներատոր»,- ասվում […] ...
13:46 06.04.2025
Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշԸմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ «Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, […] ...
13:30 06.04.2025
CNN. ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 16 մարդՀորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները։ Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում հայտարարվել է […] ...