Մենք խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներին. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մենք խրախուսում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներին. Փաշինյան

19:00 22.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և անդրադարձել, մասնավորապես, տնտեսական հեղափոխության տեսլականին:

«Ուզում եմ մի քանի պարամետրերով շեշտադրել, թե ինչ ենք նկատի ունենում մենք տնտեսական հեղափոխություն ասելով՝ արդյունքի առումով և մեթոդի առումով: Մենք արդեն հայտարարել ենք՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության տեսլականը հետևյալն է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը: Եթե փորձենք այս ձևակերպումն ավելի կոնկրետացնել արդյունքի առումով, ես կարող եմ ընդգծել, որ մեր պատկերացումը հետևյալն է, որ 10 տարվա արդյունքով Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները՝ ի տարբերություն այսօրվա, երբ ամենախոշոր հարկատուներն այն ընկերություններն են, որոնք կամ գործում են բնական կամ ոչ այնքան բնական մենաշնորհի տիրույթում կամ հանքարդյունաբերական ոլորտում»,- ասել է կառավարության ղեկավարը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ որպես տնտեսության լոկոմոտիվ, շարժիչ ուժ նկատի են առնվում ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոշտ (hard) տեխնոլոգիաները:

Հաջորդ կարևոր շեշտադրումը, ըստ վարչապետի, հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր:

«Մեր պատկերացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, և սա իր հերթին նշանակում է, որ մեր երկրում աշխատուժը պետք է ունենա բարձր որակավորում: Այստեղից էլ բխում է տնտեսական հեղափոխության մեր հաջորդ շղթան, որը, իհարկե, կապված է կրթության հետ: Այստեղից բխում է, որ մենք կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ, և այդ բարեփոխումների հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետությանը, ուսանողներին պետք է կարողանա ապահովել բարձր որակավորմամբ և այն պահին, երբ ուսանողները կլքեն կրթական հաստատությունները, նրանք պիտի պատրաստ և մրցունակ մասնագետի կարգավիճակ ունենան: Այս առումով մեր հիմնական տեսլականը հետևյալն է, որ բարձրագույն կրթությունում հետազոտական կոմպոնենտը գնալով ավելի ու ավելի պետք է մեծանա: Հետազոտական և նաև գիտական աշխատանքը պետք է գիտության համակարգում ավելի ու ավելի մեծ տեղ զբաղեցնեն, և ժամանակի ընթացքում այս ուղղությունը պետք է ավելի ուժեղանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն.

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում, նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին մեզ մոտ պետք է նվազի առաջիկա 3-4-5 տարիների ընթացքում՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի: Այսպիսով, մենք կարծում ենք, որ խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը և այսպիսով խրախուսում ենք կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով նկատի ունենք ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում բորսայական համակարգն առաջիկայում էականորեն կզարգանա»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այս ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացնում՝ փորձելով Հայաստանի Հանրապետությունում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա և որոշակի կարգավորումներով խրախուսել նաև մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ Հայաստանում բանկային համակարգը և ծառայությունների համակարգը կայացած են, և այստեղ ևս բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու ներուժ կա: Բայց միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի ՀՀ պոտենցիալ աշխատուժը նույն որակավորման բերելը, և այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է: «Այդ շերտավորման հետ կապված խնդիրներն սպասարկելու առումով է, որ մենք՝ որպես մեր կառավարության առաջնահերթություն հռչակել ենք նաև գյուղատնտեսության ոլորտը, որն, ըստ էության, համարում ենք նույնպես տեխնոլոգիաների հետ առնչվող, զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա և ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության իրականացման մեթոդին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը տնտեսական գործունեության և ընդհանուր առմամբ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, Հայաստանի զարգացման տնտեսական մոդելի արդյունավետ իրականացմանը, կառավարություն-տնտեսագիտական հանրություն գործուն կապի ապահովմանը, տեղական փորձագիտական առկա ներուժի խթանմանը և ակտիվացմանը, կրթական համակարգի բարեփոխումներին, կրթություն-գիտություն-հետազոտություն-աշխատաշուկա շղթայի ձևավորմանը, բուհական համակարգի կողմից որակյալ մասնագետների պատրաստմանը, մարդկային կապիտալի, քաղաքացիների մտավոր աշխատանքի և անհատական ջանքի խրախուսմանը, ազգային ավիափոխադրողի ստեղծմանը, ինչպես նաև ազգային գաղափարախոսությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP