ՀՀ-ում գործ չեն սարքում. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ՀՀ-ում գործ չեն սարքում. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին

13:51 22.04.2019

«Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևէ սխալ չի գործել՝ որևէ խնդիր չի լինի: Ինքն էլ է դրանում վստահ է: Եթե պարզվի, որ մեղադրանքը ճիշտ է՝ դա  վնաս կտա հեղափոխությանը, ինձ համար ցավալի կլինի, բայց ես, միևնույն ժամանակ, չեմ ուզում այդ մասին խոսել, ինձ  համար տհաճ թեմա է»,- խոսելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: ՀՀ վարչապետի որոշմամբ` նրա պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե  ասում են՝ հակասություն կա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և Դավիթ  Սանասարյանի միջև, Ալեն Սիմոնյանն ասել է, որ ԱԱԾ-ն քաղաքական միավոր չէ և ՀՀ վարչապետին առընթեր հիմնարկ է:

«Կա պետություն, կա օրենսգիրք: Իմաստը ո՞րն է որևէ մեկի գլխին շինծու բան անելու, ոչ ընտրություն կա, ոչ ինտրիգ կա էդ ամեն ինչի մեջ: ՀՀ-ում ո՞վ, ո՞ւմ վրա, ինչի՞ համար պիտի  բան սարքի: Իմաստ չկա: Հայաստանի Հանրապետությունում գործ չեն սարքում»,- ասել է Սիմոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

14:55 25.11.2024

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

14:41 25.11.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ...

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

14:29 25.11.2024

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր: Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, մյուս […] ...

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

14:23 25.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...

BACK_TO_TOP