07:40 22.04.2019
Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 290-ի։ Հաղորդվում է 500 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է News 1st-ը։
Ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի պատարագի ժամանակ․ պայթյուններ էին որոտացել մայրաքաղաքի և դրա մատույցների 3 եկեղեցիներում, 3 բարձրակարգ հյուրանոցներում, Դեհիվալա քաղաքի կենդանաբանական այգու մոտ և Դեմատոգոդ քաղաքի բնակելի համալիրում։ Ավելի ուշ զինվորականները պայթուցիկ սարք էին վնասազերծել Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի մոտ՝ երկրի նախագահի ժամանումից ժամեր առաջ։
«Интерфакс»-ն իր հերթին գրում է, որ ահաբեկչություններին կարող է առնչություն ունենալ տեղի արմատական «Թաուհիդ ջամաթ» խմբավորումը։ Հարձակումներին մասնակցություն ունենալու կասկածանքով արդեն ձերբակալվել է 24 մարդ։
20:36 28.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից20:28 28.11.2024
Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ ՀակոբյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...
20:24 28.11.2024
Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելԵվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...
20:16 28.11.2024
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...
20:08 28.11.2024
«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալԱրդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...
19:57 28.11.2024
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետԿանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...