18:15 06.11.2017
Հնդկաստանի խոշորագույն հեռարձակողներից մեկին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչու հնդիկ գործարարները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում։ Doing Business չափորոշիչով և Հայաստանը, և Հնդկաստանը զբաղեցնում են բավական բարձր հորիզոնականներ։ Սակայն նախագահի խոսքով՝ գործարար ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժը չի իրացվում ամբողջությամբ։
— Հայաստանը փոքր երկիր է։ Հենց այդ պատճառով նաև յուրաքանչյուր շատ թե քիչ նշանակալի գործարար մշտապես գտնվում է Հայաստանի կառավարության և անձամբ իմ տեսադաշտում։ Իսկ դա նշանակում է, որ մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցելու յուրաքանչյուր ներդրողի, — նշել է հանրապետության ղեկավարը։
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկու կողմերի գործարարների համար պարարտ հող կա հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Սա տեսանելի է եղել Հնդկաստանում անցկացված պարենի համաշխարհային ցուցահանդեսին, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը։ Նախագահի խոսքով՝ այս ոլորտում Հայաստանն ու Հնդկաստանն ունեն լավ արտադրանք, միայն թե անհրաժեշտ է մեծացնել այդ արտադրանքի փոխանակումները, զարգացնել և երկկողմ, և տարանցիկ առևտուրը։
— Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանում արտադրված ապրանքը առանց խոչընդոտների, շատ հանգիստ կարող է իր սպառումը գտնել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայում։ Մեր հարավային հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Այնտեղ էլ մեծ շուկա է, 80 միլիոնանոց շուկա, և այնտեղ էլ կա պահանջարկ սննդամթերքի։
Անդրադառնալով Հնդկաստանում գործող հայկական կապիտալին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ գործարարները որոշ ապրանքներ արտահանում են Հնդկաստան, սակայն կրկին՝ ծավալները չեն գոհացնում։
— Ուղղակի ձեր շուկան այնքան մեծ է, որ մեր ապրանքը չի երևում։
Հարցազրույցի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ուղևորափոխադրումներին։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ սա փակ շրջան է․ եթե լինեն կանոնավոր օդային ուղևորափոխադրումներ, կաճի մարդկանց շարժը և հակառակը՝ եթե այդ փոխադրումների պահանջարկը մեծանա, կբացվեն կանոնավոր չվերթներ։ Բայց այստեղ Հայաստանի և Հնդկաստանի իշխանություններն արտահայտել են իրենց պատրաստակամությունը՝ շահագրգռել մարդկանց այցելել երկու ուղղություններով։
— Մենք շուտով դյուրացնելու ենք Հնդկաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացումը։ Մյուս կողմից մենք Հնդկաստանում պետք է հսկայական աշխատանք տանենք Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար, — նշել է հանրապետության նախագահը։
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ վիզաների տրամադրման դյուրացումը կապահովի նաև զբոսաշրջության ակտիվացումը։ Իսկ որ Հնդկաստանը հարուստ է զբոսաշրջային հետաքրքրություններով՝ նախագահը համոզվել է սեփական փորձով, այցելելով աշխարհի 8-րդ հրաշալիքը համարվող Թաջ Մահալ։
Նախագահի հարցազրույցի ամբողջական տեսագրությունը (անգլերեն թարգմանությամբ) կարող եք դիտել ստորև․
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...