17:50 20.04.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Wirtualna Polska պորտալին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թիրախավորել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն», քանի որ լեհ առաջնորդը, վտանգելով իր կյանքը, այց էր կատարել Վրաստան:
Սաակաշվիլիի խոսքով` Լեհաստանի նախագահն այդ քայլով փրկել էր Թբիլիսին ու Վրաստանի անկախությունը:
«Ես հիշում եմ, թե ինչպես էր Վլադիմիր Պուտինը սպառնում խոցել Լեխ Կաչինսկու ինքնաթիռը: Ինձ համար Սմոլենսկը Թբիլիսիի իրադարձությունների տրամաբանական շարունակությունն է … Վլադիմիր Պուտինը հետաքրքրված էր Կաչինսկու սպանությամբ: Ես համոզված եմ, որ նա է դա արել», – պնդել է Վրաստանի նախկին նախագահը:
Նա համոզված է, որ ռուսները տեխնիկապես կարող էին «սարքել» ինքնաթիռի վթարը՝ ուղղակիորեն կամ վթարային իրավիճակ ստեղծելով:
«Մենք գիտենք, որ ՌԴ նախագահից պետք է սպասել հերթական ավանտյուրան, սակայն չգիտենք, թե դա որտեղ տեղի կունենա»,- ասել է քաղաքական գործիչը:
Նա վստահ է, որ դա Պուտինին պետք է, քանի որ ՌԴ նախագահը քաջ գիտակցում է, որ կորցնում է ժողովրդականությունը, դանդաղում են տնտեսական աճի տեմպերը, իսկ երկրի քաղաքացիներն արտագաղթում են: Դրա համար, ըստ Սաակաշվիլիի, Պուտինը պետք է ինչ-որ բան անի, որպեսզի թույլ չտա, որ իր գործունեությունը դիտվի անարդյունավետ:
Շարունակելով միտքը՝ Սաակաշվիլին պնդում է, որ Պուտինի թիրախ կարող են դառնալ Մերձբալթյան երկրները, նաև Ֆինլանդիան և Շվեդիան:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...