Բացահայտվել են ծառերի մեծ ծավալների ապօրինի հատումների դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Բացահայտվել են ծառերի մեծ ծավալների ապօրինի հատումների դեպքեր

18:05 06.11.2017

ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:  Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տարբեր անտառտնտեսություններում կատարվել են լայնածավալ ապօրինի անտառահատումներ, որոնք իրականացվել են հիշյալ անտառտնտեսությունների որոշ պաշտոնատար անձանց  գիտությամբ, կատարված հակաիրավական արարքները կանխելու, խափանելու լիազորությամբ օժտված մարմինների մի շարք աշխատակիցների հովանավորությամբ, թողտվությամբ և ներգրավվածությամբ, այդ թվում՝ ապօրինի անտառահատման նպատակով սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ: Մասնավորապես, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի  կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված  ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաև քաղաքացու կողմից վերջինիս  կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ:  Նշված  հանցագործությունները կատարելու կասկածանքով 2017թ. նոյեմբերի 1-ին ձերբակալվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը,  տեսչության  ավագ տեսուչը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը և  վերջինիս օժանդակած անձը: 2017թ. նոյեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին և տեսչության ավագ տեսուչին մեղադրանքներ են առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական փաստաթղթեր ոչնչացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք տալու համար, իսկ վերջինիս օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով:  

2017թ. նոյեմբերի 2-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տեսչության ավագ տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի նկատմամբ դեռևս խափանման միջոց չի կիրառվել՝ նկատի ունենալով, որ վերջինս ենթարկվել է վիրահատության և գտնվում է բժշկական կենտրոնում: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը և վերջինիս օժանդակած անձն ազատվել են արգելանքից՝ դրա տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով: Քրեական գործի նախաքննության  նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը, գտնելով,  որ վարույթն իրականացնող մարմինն առանց դատավարական բավարար հիմքերի  է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձին ազատել արգելանքից, և գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը,  ազատության մեջ մնալով, կարող է քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում՝ իր բազմաթիվ ենթակաների՝գործով վկաների նկատմամբ ապօրինի ներգործություն ունենալ, գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և առարկաներ թաքցնելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում և դատարանում գործի քննությանը, օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, 2017թ. նոյեմբերի 4-ին  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնին կոնկրետ հանձնարարություններ են տրվել դեպքերի բոլոր հանգամանքները, դրանցում ներգրավված բոլոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP