Արտակ Զեյնալյանի ԲԴԽ դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ․ «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Արտակ Զեյնալյանի ԲԴԽ դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ․ «Ժողովուրդ»

09:17 20.04.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP