22:05 19.04.2019
Որևէ տեղ աշխատող որևէ քաղաքացու հիփոթեքային վարկ տալու խոչընդոտ չկա: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ պատասխանելով մտահոգություններին, թե արտերկրում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն չունեն հիփոթեքային վարկ ստանալու:
«Պայմանները նույնն են, ինչ ՀՀ քաղաքացու համար: Եթե նա գնում է բանկ, հավաստիացնում, որ կարող է փակել հիփոթեքը, բանկը, կլիենտին գնահատելով, որոշում է կայացնում՝ տա՞ վարկը, թե՞ ոչ: Կապ չունի՝ Հայաստանո՞ւմ է, թե՞ Ռուսաստանում»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ վերջերս Վիեննա կատարած այցի ժամանակ հայ համայնքում ներգաղթյալների համար վարկավորման ծրագիր իրականացնելու հարց բարձրացրին, տեղեկացրեց՝ Կենտրոնական բանկի հետ աշխատում են, որ՝ ինչպես «Բնակարան երիտասարդների համար» ծրագիրն են անում, նույնպիսի ծրագիր ստեղծեն հայրենադարձների համար:
«Մեծ աշխատանք է կատարվել, ըստ ամենայնի, առաջիկայում կառավարության որոշմամբ նաև հիպոթեքային ծրագրիր կլինի հայրենադարձների համար, արտոնյալ պայմաններ կլինեն, վարկ կտան նրանց, ովքեր որոշակի չափանիշների կհամապատասխանեն: Այսօր էլ որևէ երկրում աշխատող քաղաքացին ՀՀ-ում հիփոթեքային վարկ ստանալու խոչընդոտ չունի, պարզապես բանկին պետք է հավաստիացնի, որ իրեն վարկ տալը ռիսկ չէ, կարող է այդ վարկը փակել»,- ասաց նա:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...