17:18 19.04.2019
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի՝ ԿՈՆԻՖԱ-ի, Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվելու է Արցախում: Այդպես որոշվել է այս տարվա հունվարին:
2019թ. հունիսի 1-9-ը Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը հյուրընկալելու են 12 թիմի և 9000 հյուրերի: Այս մարզական իրադարձությունը լուսաբանելու համար արդեն անդամագրվել է մոտ 40 միջազգային լրատվամիջոց: Արցախի Հանրապետությունը մշակել է միջոցառումների շարք այդ օրերը տոնական դարձնելու և հյուրերին իրական Արցախի և արցախցու հետ ծանոթացնելու համար: Պատահական ընտրված չեն տարբերանշանն ու կարգախոսը՝ «Բաց դռներ, ամուր դարպաս»:
Այս ամենի մասին այսօր Երևանում Արցախի դեսպանատանը հայտնել են Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարն ու փոխնախարարը: Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ այս իրադարձությունը հնարավորություն կտա Արցախը ներկայացնել առանց քաղաքական շղարշի՝ իր պատմական հարստությամբ: Աննախադեպ է նաև այն, որ զուգահեռ խաղեր կլինեն տարբեր մարզադաշտերում: Նրանք այդկերպ ցանկանում են հյուրերին չկենտրոնացնել միայն մայրաքաղաքում:
Պատահական ընտրված չէ կարգախոսը: Տարբերանշանը ևս խորհրդանշական է՝ Տատիկ-Պապիկի հայտնի հուշարձանը: Միջոցառումների ընթացքում խորհրդանշական Տատիկ-Պապիկին կուղեկցի նաև «թոռնիկը»՝ կազմակերպիչների և նախարարի խոսքով՝ այսօրվա կայացած, ազատ մտածող, ուժեղ Արցախը:
Մինչ բուն միջոցառումը լինելու են նաև տեսաբացիկներ ու հոլովակներ՝ Արցախի տեսարժան վայրերով: Միջացառումները և մարզադաշտերի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են, այդ հարցում օգնում են տարբեր երկրներում ապրող բարերարները: Ի դեպ, այս առաջնություններին Արցախը միացել է հենց սկզբից՝ 2014 թվականից: Մարզիկները միայն Արցախի Հանրապետությունից են: Հավաքականը դեռ մեծ հաջողություններ չի գրանցել, բայց այս տարվա առաջնությունից սպասելիքները շատ են.
«Մարզիկները լավ մարզավիճակում են, ամենօրյա պարապմունքներ են անցկացվում: Մտածում ենք, որ գոնե կիսաեզրափակչում կլինենք: Առաջիկայում հավաքականը ևս ասուլիսով կներկայանա»,- ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Աշոտ Դանիելյանը:
Տեղեկացնենք, որ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան համաշխարհային հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է փաստացի անկախ պետությունների և մարզերի մարզիկներին: Այն ՖԻՖԱ-ի կազմում չներառված ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է, որը հիմնադրվել է 2013-ից: Պաշտոնական գրասենյակը Շվեդիայում է: Արդեն 2014 թվականից անցկացնում է աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:
ԿՈՆԻՖԱ-ի առաջին Աշխարհի առաջնությունը անց է կացվել 2014թ., երկրորդ առաջնությունը 2016-ին էր, երրորդը՝ 2018-ին: Չորրորդ առաջնությունը անցկացվելու է 2020թ. Սոմալիում: Իսկ ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությունները տեղի են ունեցել 2 անգամ՝ 2015 և 2017 թվականներին: Այս տարվա առաջնությունը թվով երրորդն է:
Կազմակերպությունն այսօր ունի 54 ֆեդերացիա, ենթադրաբար 54 հավաքական թիմ:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...