Ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ․ ընտրելու ենք նախագահ, որը չի կարող այդ պաշտոնին լինել օրենքով․ Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
11:01:34
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

Ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ․ ընտրելու ենք նախագահ, որը չի կարող այդ պաշտոնին լինել օրենքով․ Մարուքյան

17:29 19.04.2019

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար առաջադրված Գեղամ Գևորգյանի ղեկավար լինելու ստաժը չի համապատասխանում այդ պաշտոնի համար անհրաժեշտ նվազագույն ստաժին։ Այս պնդումով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմում է ուղարկել վարչապետին՝ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչելու համար։ Այսօր ԱԺ-ում Մարուքյանն ասաց, որ Գևորգյանը դիմել է վարչապետի աշխատակազմ ու սխալ ընթացակարգով անընդունելի պարզաբանում է ներկայացրել։

«Ես ուզում եմ նաև հրավիրել «Իմ քայլը» դաշինքի մեր գործընկերների ուշադրությունը։ Տեսեք, մենք ընտրելու ենք հանձնաժողովի նախագահ, ով օրենքով չի կարող լինել հանձնաժողովի նախագահ։ Մենք էստեղ օրենսդիր մարմին ենք։ Եվ, ըստ էության, սրանով ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ։ Ցանկացած որոշում կարող է վաղը դատարանում վիճարկվել, որովհետև հանձնաժողովը չի կազմավորվել օրենքի հիման վրա»,- ասաց Մարուքյանը։

Նա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին դիմեց ու ասաց, որ կարող է փաստաթղթերով ապացուցել, որ Գևորգյանը չի համապատասխանում այդ պաշտոնին, հետևաբար` Մակունցն էլ պետք է միջոցներ ձեռնարկի նրա թեկնածությունը կասեցնելու համար։

«Կամ էլ օրենքը բերեք, փոխեք, ընտրեք․ ի՞նչ ասեմ»,- ամփոփեց Մարուքյանը։

Գևորգյանը Մարուքյանին պատասխանեց, որ կարող էր կցել միայն իր աշխատանքային պայմանագիրը, որով աշխատել է որպես ԾԻԳ-ի ղեկավար, բայց քանի որ Մարուքյանը մամուլում էր տեղադրել իր հայտարարությունը, ինքն էլ որոշել է դիմել վարչապետի աշխատակազմին, որպեսզի այդ կառույցը հասկանա՝ ԾԻԳ ղեկավարը ղեկավա՞ր պաշտոն է, թե՞ ոչ։ Գևորգյանն ասաց, որ եթե կա այլ մարմին, որ կարող է այդ հարցի պատասխանը տալ, ինքը պատրաստ է Մարուքյանի խորհրդով դիմել հենց այդ մարմնին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

14:49 09.04.2025

Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […] ...

Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա. Հակոբ Արշակյանը հանդիպել է իրանցի գործընկերոջը

14:38 09.04.2025

Հայաստանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա. Հակոբ Արշակյանը հանդիպել է իրանցի գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմակողմ հարաբերությունների կարեւորությունը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: […] ...

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կանխել սահմանային էսկալացիան

14:31 09.04.2025

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կանխել սահմանային էսկալացիան

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել երկրների միջև սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում։ «Մենք վերահաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար […] ...

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ-ում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ

14:21 09.04.2025

ՌԴ-ն ակնկալում է, որ մինչև մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ-ում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ

Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիսը կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուրախ ենք նշել ռուս դիվանագետների խմբի օգտակար ջանքերը՝ պայմաններ ստեղծելու գլխավոր հյուպատոսության ստեղծման համար: Նրանց գործունեությունն այս տարածաշրջանում արժանանում է բնակչության բարենպաստ վերաբերմունքին: Գլխավոր […] ...

Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք․ Արմեն Խաչատրյան

14:05 09.04.2025

Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք․ Արմեն Խաչատրյան

Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն առավել խիստ են դարձել։ Այս մասին Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ «Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն […] ...

Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ը

13:59 09.04.2025

Քսենյա Սոբչակն անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին, որտեղ կներկայացվի նաև Shant Residence-ը

Ռուս հեռուստա-ռադիոհաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակն իր ինստագրամյան էջում անդրադարձել է Վրույր Փենեսյանի՝ Մոսկվայում կազմակերպվող նախագծին: «Դա բացառիկ հնարավորություն է` ծանոթանալու Հայաստանում առաջատար կառուցապատողների հետ և ձեռք բերելու ուղիղ հասանելիություն երկրի լավագույն նախագծերին»,- նշել է նա: Ավելի վաղ Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի […] ...

BACK_TO_TOP