16:46 19.04.2019
«Սեյսմիկ վիճակի հետ կապված բավական բարդ խնդիրներ ունենք Հայաստանում»,- ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ Սեյսմիկ ծառայությունն իր աշխատանքի մեջ դասակարգումներ ունի և առաջին վտանգը համարում է բնակելի շենքերը: Դպրոցների հետ կապված ևս կա գնահատական, թե քանի դպրոց է վտանգված սեյսմակայունության առումով:
«Այսօր կառավարությունը լուրջ աշխատանք է սկսել այս առումով: Մոտ 40 դպրոցի վերակառուցման խնդիր է դրված, և այդ աշխատանքները շարունակվում են: Լուրջ ուշադրություն է դարձվելու դրան, իսկ այն դպրոցները, որոնք շատ վատ վիճակում են այսօր, արդեն նորոգվում են: Երևանում ևս կան հին դպրոցներ, որոնց սեյսմակայուն վիճակը լավ չէ»,- նշեց նախարարը:
Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց, որ նոր շինարարությունների ժամանակ չունենանք այն խնդիրները, որոնք նախկինում ունեցել ենք, քանի որ մենք գտնվում ենք վտանգավոր սեյսմիկ գոտում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարի արդեն 7 երկրաշարժ է գրանցվել` ցածր բալայնությամբ, իսկ դա այնպիսի բան է, որ կանխագուշակել չենք կարող, բայց պարտավոր ենք պատրաստվել:
Անդրադառնալով ապաստարանների վիճակին` նախարարն ասաց, որ դրանք նույնպես բարվոք վիճակում չեն:
«300 այդպիսի ապաստարան կա, որ անմխիթար վիճակում են, ունեն վերանորոգման խնդիրներ: Ունենք առաջարկ, որ որտեղ մասնավորին են անցել ապաստարանները, այդ տեղերում առաջարկում ենք չվերացնել, թողնել իրենց ենթակայության տակ, բայց պայմանագիր կնքել, որ մեր պահանջով 6 ժամվա ընթացքում տրամադրվի մեզ, իսկ 10 տոկոսը մնա իրենց: Այս գործընթացը պրոցեսի մեջ է»,- նշեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ ունենք նաև գործող ապաստարաններ:
13:38 09.04.2025
Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտա13:30 09.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ըԲացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, […] ...
13:23 09.04.2025
«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […] ...
13:16 09.04.2025
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինԱպրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Հայտնում են ԱԳՆ-ից։ ...
13:10 09.04.2025
Բոլորը մեղավոր են պարտությունների համար․ ՄելիքբեկյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կրած պարտություններին: «Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են, հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները։ Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար` […] ...
13:03 09.04.2025
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովԵրևանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում […] ...
12:55 09.04.2025
Ալիևը չի բացառել ապագայում լարվածություն Հայաստանի հետ հարաբերություններում«Դեպի նոր աշխարհակարգ» ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին ու չի բացառել ապագայում լարվածությունը։ «Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահսկեցինք մեր սահմանները: Եվ մեզ համար այս հարցը փակված է: Բայց դա չի նշանակում, որ մենք պարզապես անտեսելու ենք հնարավոր սպառնալիքներն ու պոտենցիալ վտանգը: Մենք միշտ պետք է պատրաստ […] ...