16:56 19.04.2019
«Մեղրին 49 կմ հսկողության հատված ունի, Ղարաբաղը` 119 կմ: Եթե բանակցություններ էր գնում այդ 49 կիլոմետրը հանձնելու մասին, ոնց որ իրենք են ասում, ապա ես դեռ հրամանատար էի, նախարար, առանց ինձ էն 119-ը կարողանալո՞ւ էին հանձնել: Ինձ հետ պիտի բանակցեին, չէ՞»,- այսօրվա ասուլիսում, անդրադառնալով ժամանակին Մեղրին փոխանակման միավոր դարձնելու վերաբերյալ խոսակցություններին, լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Նա խոսել է նաև Արցախյան հարցի բանակցային ընթացքի, Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբացման, Լեռնային Ղարաբաղում սպասվող նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման և դրա օրինականության մասին: Բաբայանն անդրադարձել է նաև Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպմանը:
Բաբայանի կարծիքով` կողմերը փորձում են փոխվստահություն ձեռք բերել, փորձում են հումանիտար քայլերով խնդիրը տեղափոխել պարզ քննարկման դաշտ:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ «դատավորի դիրքում են Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը»:
«Էս մարդիկ նստել են, մենք իրար ծեծում ենք: Ասում են՝ եթե դուք համաձայնեք, մենք կպաշտպանենք: Ես առաջարկում եմ՝ դուք` երրորդ կողմը պատասխանատվություն է վերցնում. եթե Ադրբեջանը սկսի պատերազմել, դուք պատասխանատու եք»,- ասել է Սամվել Բաբայանը:
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...
20:13 22.11.2024
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունիցՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...
20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակերՆոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...
19:55 22.11.2024
Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...
19:50 22.11.2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովըԻսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...