16:44 19.04.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ընդմիջման ժամին ուղիղ եթերով պատասխանել է վերջին օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ու անդամներին հասցեագրված մեկնաբանություններին` տեղեկացնելով, որ իրենք հետևում են բոլոր հարցերին ու նաև քննադատությանը, այդ ամենը մոնիթորինգի ենթարկում:
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ 11 ուժ է մասնակցել և 3-ն են կարողացել անցնել սահմանը: Դրանից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, մենք խոսել ենք, որ մասնակցում ենք այս ընտրությանը` հասկանալով, որ իշխանության հարցը որոշված է, իսկ ընտրությունը որոշելու է, թե ով է լինելու ընդդիմությունը նոր Հայաստանում: Այս նոր Հայաստանում խորհրդարանը նոր է սկսել գործել և խորհրդարանական դեբատները, սուր քննարկումները քաղաքացիները քննադատության են ենթարկում: Երբ ասում ենք` կառավարման համակարգը պետք է վերափոխվի, Սերժի համար կարված կոստյումը պետք է փոխենք, մեկնաբանություններում մեզ ասում եք՝ նախանձում եք»:
Նրա խոսքերով` բոլորի նպատակը Հայաստանի Հանրապետության պետական շահն է: Եվ այդ աշխատանքի արդյունքում է, որ հաճախ լինում են բանավեճեր, սուր քննադատություններ:
«Նոր Հայաստանում իշխանությունը «Իմ քայլը» դաշինքն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և այս կուսակցությունն ամրագրել է իր հաղթանակը 88 մանդատով: Իսկ մենք ընդդիմություն ենք, իսկ դա նշանակում է, որ կառավարության բերած մոտեցումներին, որին համաձայն չենք, պետք է բերենք այլտընտրանքներ: Բայց պետք չէ ենթադրել, որ նրանք, ովքեր քննադատում են իշխանությանը, վատն են: Այդ բախումների արդյունքում ստեղծվում են ճշմարտություններ»,- ասել է նա:
Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաև այլ երկրներում խորհրդարանական ուժերի բախումների օրինակը` նշելով, որ Մեծ Բրիտանիայում իշխանությանը քննադատող ընդդիմությանը չեն անվանում «տականքներ»:
«Մեզ հաճախ ասում են, թե ինչպես եք քննադատում ժողովրդի իշխանությանը` մոռանալով, որ մենք էլ ժողովրդի ընդդիմությունն ենք: Հայաստանի բոլոր խնդիրները, որի մասին մենք խոսել ենք, այդ բոլոր խնդիրների պատճառը եղել է քաղաքական հիվանդ համակարգը, հիմա լավագույն ժամանակն է այն առողջացնել: Հիմա կա ժողովրդական իշխանություն և կանք նաև մենք: 80 հազարից ավելի մարդ մեզ ձայն է տվել որպես ընդդիմության: Հիմա ասում են` միացե’ք բոլորդ իրար: Եթե բոլորը խորհրդարանում միանան, Սահմանադրությունը կխախտվի»:
Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար պատգամավորը քաղաքականությունը համեմատեց մարդու օրգանիզմի հետ` նշելով, որ եթե սիրտը իշխանությունն է, ապա լյարդը, որը մաքրում է արյունը, որպեսզի սիրտը լավ աշխատի՝ ընդդիմությունն է: Եվ եթե հանենք մարդու լյարդը, մարդը չի ապրի, նույն կերպ առանց ընդդիմության քաղաքական համակարգը կմահանա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը առիթը օգտագործեց ևս մեկ անգամ նշելու, որ իրենք ասել են և շարունակելու են պնդել, որ բիզնեսն ու քաղաքականությունը իրար հետ կապ չպետք է ունենա:
«Զարմանում ենք, նաև փորձում ենք հասկանալ, թե ինչու մեր քաղաքացիները չեն կարող ընտելանալ նոր իրավիճակին, որ, այո´, հեղափոխության լիդերը վարչապետն է և, այո´, այդ հեղափոխության լիդերին պետք է քննադատել, եթե համաձայն չենք: Եվ էդտեղ պետք չի փնտրել որևէ խաղ, ծախվածություն, սրիկայություն, ինչ հայհոյանք ասես տեսնում ենք սոցիալական ցանցերում: Մենք էկել ենք էն առաքելությամբ, ինչի համար քաղաքացիները մեզ ուղարկել են այստեղ: Մյուս ընտրություններում չեն ուզենա լինենք այստեղ, չենք լինի այստեղ, ի՞նչ է եղել»:
Էդմոն Մարուքյանը կոչ արեց կենտրոնանալ ներքին խնդիրների վրա՝ նշելով, որ իր կյանքն անդադար ծառայության է հանուն Հայաստանի շահի:
16:30 09.04.2025
«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիրՆախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական […] ...
16:24 09.04.2025
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր […] ...
16:17 09.04.2025
Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» խոշոր հաշվով պարտվելուց հետո Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։ «Ռեալի» երկրպագուներին կոչ եմ անում հավատալ մեզ մինչև վերջ»,-գրել է ֆրանսիացին։ ...
16:10 09.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ ապրիլի 2-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
16:02 09.04.2025
Առողջ ապրելակերպի շաբաթ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցումԴպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Ողջ […] ...
15:55 09.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, գումարՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի […] ...