Ժամանակին լիքը արիշ-վերիշներ եք ունեցել և պետք է խորանալ, դրանք բացահայտել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Ժամանակին լիքը արիշ-վերիշներ եք ունեցել և պետք է խորանալ, դրանք բացահայտել. Փաշինյան

17:10 18.04.2019

Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց նաև Երևանի աղբահանության հարցը: Վարչապետը խնդիրը տեսնում է դեռ 2014թ. մրցույթի արդյունքներում, երբ 2 օպերատորի փոխարեն 1 օպերատոր է շահում:

«Եթե մենք ունենայինք 2 օպերատոր, նախ` մրցակցային վիճակ կլիներ, և եթե մի օպերատորը պրոբլեմ ուներ, մյուս օպերատորին կխնդրեինք քաղաքի մյուս հատվածում էլ գործառույթներ իրականացնել: Եվ մարդիկ կան, որ ժամանակին այդ մրցույթների հիմքում են եղել կանգնած, բայց այսօր սոցցանցերում փոթորիկներ են անում, թե բա էս ինչ ա, էս հարցը լուծված չի: Իսկ ինչի՞ էս հարցը լուծված չէ, որովհետև ժամանակին լիքը արիշ-վերիշներ եք ունեցել և պետք է խորանալ,  էդ արիշ-վերիշները բացահայտել ու դնել սեղանին»:

Տիգրան Ավինյանը նաև հետաքրքրվեց վճարներից՝ արդյո՞ք դրանք բավարար են ու արդյո՞ք վճարները չեն խնդրի պատճառ: Քաղաքապետը նշեց` վճարներին անդրադառնալ պետք է, բայց այսօրվա խնդրի պատճառը վճարը չէ:

«Ընկերությունը բազմից նշել է, որ գումարը քիչ է և չեն կարող այդ գումարով նորմալ ծառայություն մատուցել, ես առաջարկեցի իրենց համաձայնությամբ 1 լոտը հանել մրցույթի, և եթե գումարը այդքան ցածր է, ապա, ըստ մրցույթի կանոնների, դուք այն էլի կշահեք: Եվ եթե պարզվի, որ այդպիսի գումար առաջարկող այլ ընկերություն չկա, իրավաբանական հարցերը կկարգավորենք և մենք ձեզ կվճարենք ձեզ հաջորդող թեկնածուի նշած վճարի չափով:  Նրանք Լիբանանում սեփականատերերի հետ քննարկեցին այս առաջարկը և մերժեցին` պատճառաբանելով, որ կարող է, այնուամենայնիվ, այլ ընկերություն ավելի ցածր առաջարկի»:

Վարչապետը նաև մտահոգվեց՝ արդյո՞ք մեքենաների առկայության դեպքում քաղաքապետարանը կկարողանա իրականացնել աղբահանության բարդ գործընթացը: Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ դիմելու են ժամանակին գոյություն ունեցած սանսեկտորների աշխատակիցների օգնությանը ու փորձին`շեշտելով հետևյալը.

«Այստեղ չկա` կարո՞ղ ենք, թե՞ չենք կարող: Մենք պետք է դա անենք»:

Մարությանը նաև նշեց, որ ընկերության քայլերում դիտավորություն չի տեսնում, տեխնիկապես վատ վիճակն է միակ պատճառը: Իսկ դա էլ հետևանք է ներդրումային պարտավորությունների չկատարման:

«Օրինակ` 8000 աղբաման պետք է լիներ, ունենք 5000, հիմա ավելի քիչ, որոնցից 1000-ն է նորմալ վիճակում»:

Հարց հնչեց նաև, թե արդյոք գնված մեքենաները ենթադրում են, որ կստեղծվի աղբահանությամբ զբաղվող պետական մարմին, որին ի պատասխան` Մարությանը բերեց միջազգային փորձը.

«Մենք ուսումնասիրել ենք ոլորտը և եվրոպական փորձը ցույց է տվել, որ եվրոպական շատ երկրներում համայնքը տրանսպորտի ու աղբահանության հարցերը վերցնում է իր վրա՝ վերադառնալով նախկին մեթոդին, քանի որ մասնավորը հետապնդում է միայն շահույթ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:35 22.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

10:26 22.11.2024

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

10:20 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

BACK_TO_TOP