Քրեակատարողականը հավելյալ 30 աշխատակից չի ստանա. առանց այդ էլ հաստիքները թափուր են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+12.09 oC

Քրեակատարողականը հավելյալ 30 աշխատակից չի ստանա. առանց այդ էլ հաստիքները թափուր են

11:48 18.04.2019

Կառավարության այսօրվա նիստում չընդունվեց որոշումը, որով քրեակատարողական ծառայության աշխատակիցների թիվը պետք է ավելացվեր 30-ով, որպեսզի հնարավոր լիներ ապահովել դատապարտյալների (կալանավորների) փախուստները կամ նրանց արգելված իրերի փոխանցումները։

Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք այս աշխատակիցներին ուղարկելու են բուժհաստատությունները հսկելու, քանի որ այս պահին այնտեղ հսկողություն իրականացնող ծառայողները չեն բավարարում անհրաժեշտ քանակը։

Նախարարն օրինակ բերեց, որ բոլորովին վերջերս փախուստի դեպք է եղել քաղաքացիական հիվանդանոցից, որը նույն կերպ լավ չէր հսկվում։ Զեյնալյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ պատշաճ հսկողության չիրականացման պատճառով հաճախ դատապարտյալները (կալանավորները) ստանում են արգելված իրեր, թմրանյութեր, հոգեմետ միջոցներ և այլն։

Փաշինյանի հարցին, թե քանի՞ թափուր հաստիք կա քրեակատարողական ծառայությունում, Զեյնալյանը պատասխանեց՝ մի քանի հարյուր։ Փաշինյանն արձագանքեց՝ այդ դեպքում ինչո՞ւ թափուր հաստիքները չեն տեղափոխվում այլ տեղ, ինչո՞ւ վերաբաշխում չի արվում։ Զեյնալյանը բացատրեց, որ եթե այդպես արվի, ապա նորմատիվներից շեղում կլինի քրեակատարողական մյուս հիմնարկներում։

Զեյնալյանն ասաց նաև, որ հիմա քրեակատարողական ծառայության աշխատանքի ընդունվելը նվազ հրապուրիչ է, քանի որ փակվել են այդ աշխատակիցների կողմից ոչ լեգալ փող վաստակելու միջոցները։

Որոշվեց, այնուամենայնիվ, հետաձգել որոշման ընդունումը և մյուս շաբաթ այն ներկայացնել ավելի հիմնավոր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քեյնի հերթական հեթ-տրիկը

20:25 25.11.2024

Քեյնի հերթական հեթ-տրիկը

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

20:18 25.11.2024

Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

20:09 25.11.2024

Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համար

Կանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ  ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...

SHANTNEWS

20:00 25.11.2024

SHANTNEWS

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

19:55 25.11.2024

Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

19:49 25.11.2024

Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը

Արդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը: Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և […] ...

BACK_TO_TOP