11:58 18.04.2019
Կառավարությունը գյուղական համայնքները գերխոնավացումից ապահովագրելու համար դրենաժային համակարգի անցկացման պետական ծրագիր է մշակել: Շիրակի մարզպետարանը 4 գյուղերի գերխոնավ տարածքների հարցն է ներկայացրել: Խոսքը Ազատան, Առափի, Գետք և Ղարիբջանյան գյուղերի մասին է: Գերխոնավացման երևույթը նոր չէ, որ առաջացել է գյուղերում: Դեռ 70-ականներին դրենաժային համակարգ նշված գյուղերում եղել է, հիմա խնդիրը դրանք վերաշահագործելն է:
Դրանք խցանված են, ինչի հետևանքով ստորգետնյա ջրերը կուտակվում են վարելահողերի և տների տակ: Վարելահողերը տնտեսությունները թողնում են հիմնականում անմշակ:
Գետք գյուղում 108 տուն և մոտ 40 հեկտար վարելահող գերխոնավ է: Գյուղապետարանը սեփական միջոցներով ջրահեռացման համակարգը մաքրել փորձել է, նախահաշիվ են կազմել ու հրաժարվել նախաձեռնությունից, քանի որ գյուղի բյուջեից մի քանի անգամ ավելի շատ գումար է անհրաժեշտ եղել: Հիմա դիմել են կառավարության աջակցությանը, նախնական ուսումնասիրություններ կատարել են:
«Մասնագետներ եկան, նայեցին, ծավալներին ծանոթացան, այսինքն` ծրագիրը նախապատրաստական փուլում է, ինչքանով տեղյակ եմ: Եթե կառավարությունը ֆինանսավորի դրենաժային համակարգի մաքրումը, գյուղապետարանն էլ է պատրաստ համաֆինանսավորել, որ մեր հողերն ու բնակֆոնդը փրկվեն ճահճացումից»,- SHANTNEWS.am-ին ասել է Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը:
Իսկ Շիրակի մարզի Առափի գյուղում պետական ֆինանսավորմամբ դրենաժային համակարգի կառուցման ծրագիրը հաստատվել է: Սա այս գյուղում դրենաժավորման արդեն երկրորդ ծրագիրն է: Առաջինը Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ էր ու կառուցվել է սողանքային գոտում ստորգետնյա ջրահեռացման համար:
14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել15:33 22.11.2024
Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...
15:26 22.11.2024
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոնԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...
15:20 22.11.2024
«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանություններըԼոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...
15:12 22.11.2024
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...
14:54 22.11.2024
Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...