«Իմ քայլից» ինֆորմացիայի արտահոսք է եղել. արդեն կա «կասկածյալ». «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

«Իմ քայլից» ինֆորմացիայի արտահոսք է եղել. արդեն կա «կասկածյալ». «168 ժամ»

08:44 18.04.2019

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երկուշաբթի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ, միմյանց նախազգուշացնելով, սպասել են, որպեսզի աշխատակազմի շենքից հեռանալուց հետո խորհրդարանում փակ հանդիպում անցկացնեն:

Հանդիպման նեղ ֆորմատը որոշված է եղել «վերևից», իրականացվել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի միջոցով: Ի դեպ, բացառապես տղամարդկանցով կազմակերպած հավաքին ինքը՝ Մակունցը, ներկա չի եղել։

Մեր տեղեկություններով՝ ի թիվս այլ քննարկված հարցերի, եղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մեկ դիտողություն և հանձնարարություն բոլորին: Կուսակցության առաջնորդից ստացած հանձնարարությունը բոլորին է ուղղված եղել։

Փաշինյանը հանձնարարել է «չթուլանալ գրանցած հաջողություններից և կարդալ, կարդալ ամեն օր և անընդհատ»: Այս հանձնարարության նախապատմությունը մի քանի օրենսդրական նախաձեռնություններն են եղել:

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ որոշել են նախաձեռնողականություն ցուցաբերել, դիմել են կուսակցությանը, որպեսզի իրենց մտմտացած բարեփոխումների համար աջակցություն ստանան ու օրենսդրական նախագծեր ստեղծեն։ Բայց նրանց քայլերը կանխվել են առաջին իսկ փորձերից, քանի որ երիտասարդ պատգամավորներն ինչ-որ գաղափարների շուրջ մտմտացել են, ոգևորվել ու չեն ստուգել՝ արդյո՞ք այդ իրավակարգավորումները չկային մինչ այդ՝ նախկին իշխանությունների օրոք: Ու որպեսզի այլևս ավելորդ ժամանակ չվատնեն, այսուհետ նրանք պարտավոր են՝ «չթուլանալ գրանցած հաջողություններից և կարդալ, կարդալ ամեն օր և անընդհատ կարդալ»:

Բայց այս հանդիպման արդյունքներից ամենաուշագրավն «իջեցված» դիտողությունն է եղել:

Ի դեպ, առաջին դիտողությունը վերաբերել է մեկին, ով այդ «թիմում» ի սկզբանե ներկա չի եղել: Թիմակցի նկատմամբ փոխված վերաբերմունքի պատճառն ինֆորմացիայի արտահոսքն է եղել, նա խմբակցությունից դուրս է հանել իրեն հասանելի դարձած մի բան, որի հետևանքը, մեղմ ասած, ծանր է նստել մյուսների վրա: Խոսքը, ըստ նույն աղբյուրների, «Իմ քայլ»-ական պատգամավորներից մեկի մասին է, ով, թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, սակայն հեղափոխական ակտիվ միջոցառումների օրերին թիմին ինտեգրվելուց հետո հասցրել է քիչ թե շատ ազդեցիկ մեկը դառնալ քաղաքական թիմի ներսում:

Եվ այսօր, վստահություն վայելող այդ անձը, փաստորեն, զրկվում է նեղ կուսակցական շփումների իրավունքից միայն այն պատճառով, որ չարաշահել է վստահությունն ու իրեն իրավունք է վերապահել խոսել թեմաներից, որոնցում այդքան լիազորություններ իրեն չէին տվել:

Պատգամավորի անունը չենք հրապարակում զուտ այն պատճառով, որ նրա հետ դեռևս մեզ չի հաջողվել կապ հաստատել՝ պարզելու համար, թե որքանով են իրականությանը համապատասխանում շրջանառվող այս տեղեկությունները։

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն արդեն իսկ աջ ու ձախ բողոքում է, թե իր ինչի՞ն էր պետք հարգանք վայելող դիրքերը թողնել և օրենքներ կարդալու ծանր բեռի տակ ընկնել, ասել է թե՝ մի մանդատով նախկինում ունեցած վստահությունն ու ժողովրդական սերը փոխել է ոչնչի հետ, և չի բացառել, թե մանդատը մինչև աշուն վայր կդնի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

15:49 22.11.2024

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

Ռուս զինվորականները կմշակեն ուկրաինացի քաղաքացիներին «Օրեշնիկի» միջոցով առաջիկա հարձակումների մասին նախազգուշացնելու նրբությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, դրանք կմշակվեն մեր զինվորականների կողմից և կհաղորդվեն այնպես, որ երկրի քաղաքացիական բնակչությունը (Ուկրաինայի) ստանա այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը, խոստովանել է, որ ինքը դեռ չի կարող խոսել այդ մշակումների մասին։ Այսպիսով, […] ...

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

BACK_TO_TOP