ՄԻԵԴ-ի ամեն ակտից հետո հետևություններ ենք անում. ՀՀ գլխավոր դատախազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+19.09 oC

ՄԻԵԴ-ի ամեն ակտից հետո հետևություններ ենք անում. ՀՀ գլխավոր դատախազ

18:49 17.04.2019

«Գլխավոր դատախազ դարձած առաջին օրվանից հետևողական եմ եղել, որ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված բոլոր գործերով մասնակցող դատախազների բոլոր գործողությունները ծառայողական քննության առարկա դառնան և այդ քննության արդյունքներով կարող է հաստատվել, որ այո´, այդ խախտումները դատախազի համար, դեռևս այն ժամանակ, իր մասնակցության ընթացքում տեսանելի էին և նա պարտավոր էր իրականացնել այլ գործողություն, քան իրականացրել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազը, երբ լրագրողը հիշեցրեց, որ տարիներ առաջ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ վճիռների համար պատասխանատվության են ենթարկվելու քննիչներն ու դատախազները:

Գլխավոր դատախազի խոսքերով` խնդիրն այն է, որ պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետներ կան, թեև դա իրենց համար ոչ միայն անհատական, այլև ընդհանուր հետևանքներ է ունենում:

«Այսինքն` այդ ամեն ակտերից հետո հետևություններ ենք անում, համապատասխան ներքին իրավական ակտեր ենք ընդունում, որ նման խախտումները հետագայում բացառենք, իսկ այս պահին կարգապահական պատասխանատվության ենթարկված դատախազ չունենք»,- հայտնեց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարությունը միջոցներ հատկացրեց արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները կյանքի կոչելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

12:05 31.03.2025

Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային […] ...

SHANTNEWS

12:00 31.03.2025

SHANTNEWS

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով

11:53 31.03.2025

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով

«Մոնցայի» պաշտպան Արմանդո Իցոն արդարացվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու գործով, հայտնում է Football Italia-ն։ 33-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում էր Նեապոլի ամենահայտնի հանցավոր խմբերից «Կամորայի» հետ կապ ունենալու և 2014թ. Իտալիայի երկրորդ լիգայի` Բ Սերիայի «Մոդենա» – «Ավելինո» պայմանավորված հանդիպումը կազմակերպելու համար։ Դատախազության տվյալներով՝ Իցոյի զարմիկներն «Ավելինոյի» խաղացող Ֆրանչեսկո Միլեզիին 30 հազար եվրո են փոխանցել՝ […] ...

Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

11:48 31.03.2025

Հայաստանը նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է այս թեման։ «Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,-ասել են ԱԳՆ-ից։ Գերատեսչությունից նշել են նաև, որ ՀԱՊԿ ներքին […] ...

Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերել

11:37 31.03.2025

Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերել

Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […] ...

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»

11:29 31.03.2025

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։   ...

BACK_TO_TOP