Այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. Արթուր Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+19.09 oC

Այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ. Արթուր Դավթյան

17:12 17.04.2019

«Մենք տեսել ենք հիմքեր և այժմ էլ առկա են այդ հիմքերը, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, այդ իսկ պատճառով էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքերով` դեռևս առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրվել է հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս թե´ առաջին ատյանի, թե´ Վերաքննիչ դատարանի կողմից հաստատվել է:

«Այդ հիմքը կիրառել է և գործում է ոչ միայն նախաքննության փուլում, այլև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով որ հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա տեսականորեն ներգործություն ունենալ, այնքան էլ հնարավոր է դատաքննության փուլում ունենալ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հարցին, թե պաշտպանական կողմը դժգոհություն էր հայտնում, որ ժամանակի սղության պատճառով չեն կարողացել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, գլխավոր դատախազը պատասխանեց.

«Պաշտպաններից բովանդակային առումով այդպիսի մեծ դժգոհություն չենք ունեցել: Առկա է պաշտպանական թիմ, ովքեր, մեր գնահատմամբ, տրված ժամանակի սահմաններում կարող են լիարժեք ծանոթանալ և ապահովել պաշտպանությունը: Որքան էլ հանրությանը տեսանելի է, վատ չեն իրականացնում պաշտպանությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերել

11:37 31.03.2025

Արարատի մարզի ոստիկանները երիտասարդների մոտ սառը զենք, ատրճանակ և կաթուցիչ են հայտնաբերել

Արարատի մարզի քրեական ոստիկանները մարտի 28-ին տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ երիտասարդների մոտ ապօրինի պահվող օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կա և նրանք գտնվում են Արարատ քաղաքի Հաղթանակի փողոցում: Համատեղ իրացնելով ստացված տեղեկությունը` մարզի քրեական ոստիկաններն ու Արարատի բաժնի համայնքային ոստիկանները Հաղթանակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արարատի բաժին են տեղափոխել չորս երիտասարդի: Անձնական խուզարկությամբ […] ...

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»

11:29 31.03.2025

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթել է «Ժիրոնային»

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում խոշոր՝ 4-1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը 25 գոլով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ «Բարսելոնան» 66 միավորով առաջին տեղոււմ է։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալն» ունի 63 միավոր։ «Ժիրոնան» 34 միավորով 13-րդն է։   ...

Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին

11:22 31.03.2025

Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին

Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին։ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ այս պահին ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և այնպես անի, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չկարողանա […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

11:13 31.03.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին […] ...

Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»

11:10 31.03.2025

Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա Յունիոնին»: Հաղթական գոլը 57-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին։ գոլային փոխանցումը կատարել է Լուիս Սուարեսը: Արգենտինացի Խավիեր Մասկերանոյի թիմը 13 միավորով առաջատարն է, «Ֆիլադելֆիան»` 12 միավորով երրորդը:   ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

11:07 31.03.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Միաժամանակ հայտնում ենք, որ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել […] ...

BACK_TO_TOP