13:24 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանն ԱԺ ապրիլի 17-ի նիստում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկման ժամանակ նշեց՝ խոսելու է ոչ թե այս փոփոխության ճիշտ կամ սխալ լինելու մասին, որը բավականաչափ քննարկված է, այլ իր զգացումների մասին: Նա դիմեց հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
«Պարոն Զեյնալյան ջան, չէի կարող լսել Ձեր պատասխանները, որոնցից հորդում էր մի տրամաբանություն՝ կառավարությունը որոշել է, և մենք՝ պատգամավորներս, այլընտրանք չունեք: Դա այդպես չէ, մենք հստակ առաջարկ ունենք: Նախորդ իշխանությունները մի քաղաքականություն վարեցին, որի արդյունքում մեր մշակույթը հայտնվեց գերեզմանափոսում: Հեղափոխությունից հետո շատերս ուրախացանք, որ բոլորս միասնաբար գերեզմանափոսից կհանենք մեր մշակույթը, բայց դա այնքան էլ այդպես չեղավ, այն ոչ միայն մնաց այնտեղ, այլ սկսեցինք բուռ առ բուռ հող լցնել վրան, իսկ վերջերս՝ բահ առ բահ»,- ասաց նա:
Հովսեփյանը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցներից մեկից մեջբերում արեց.
«Պարոն Հարությունյանը վերջերս խոսեց և հարցին՝ ի՞նչ է ժառանգել նախորդ կառավարությունից, տիպիկ պատասխանեց՝ փլատակներ: Այո՛, մենք ժառանգել ենք կրթության ոլորտում փլատակներ, բայց բոլորս լավ գիտենք՝ որքան բարդ է դրանցից ազատվելը, ժամանակատար և մեծ ռեսուրսներ է պահանջում: Դեռ փլատակներից չազատված՝ մշակույթը, որ մեր ազգի ներկայացման թիվ մեկ գրավականն է, միացնում ենք ԿԳ նախարարությանը՝ այն դեպքում, որ նախարարությունը գերծանրաբեռնվելու է»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ այս նախագիծն առաջին ընթերցումից հետո կվերանայվի:
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է20:25 25.11.2024
Քեյնի հերթական հեթ-տրիկըՄյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...
20:18 25.11.2024
Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետՕրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...
20:09 25.11.2024
Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համարԿանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերանՌիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...
19:49 25.11.2024
Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքըԱրդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը: Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և […] ...