Ադրբեջանը գումարների մեծ մասը ծախսել է համապատասխան հակահայկական բանաձևեր հրահրելու համար. Տաթևիկ Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ադրբեջանը գումարների մեծ մասը ծախսել է համապատասխան հակահայկական բանաձևեր հրահրելու համար. Տաթևիկ Հայրապետյան

01:00 17.04.2019

ԵԽԽՎ-ում արդյո՞ք հարց բարձրացվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ատելության քարոզի համար: Այս հարցին պատասխանել է ԵԽԽՎ-ում  ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը, որը նոր էր վերադարձել ԵԽԽՎ լիագումար նիստից, որտեղ ընդունվել էր Ադրբեջանում փողերի լվացման մասին բանաձևը:

«Գումարների մեծ մասը ծախսվել է համապատասխան հակահայկական բանաձևեր հրահրելու համար, որ որոշ պատվիրակներ դա ներկայացնեն և նման այլ քայլերի համար: Նախկինում, Ագրամունդի ժամանակ, համատարած էր դա, և այսօր Եվրոպայի խորհուրդը համառորեն պայքարում է նման դրսևորումների դեմ, իրենք հասկանում են դրա սարսսփելի հետևանքները», – ասաց Տաթևիկ Հայրապետյանը:

Նա նաև ասաց, որ Հայաստանի պատվիրակության անդամները ելույթներ են ունեցել: Երբ խոսքը գնում էր ղեկավարների դերակատարման մասին, ատելության խոսքի դեմ պայքարում հայ պատվիրակների ելույթները տարբեր շեշտադրումներով էին:

«Պատվիրակներից ոմանք խոսում էին Նիկոլ Փաշինյանի առաջ բերած թեզերից, և որ դրանք Ադրբեջանում արձագանք չգտան, պատվիրակներից մեկը՝ Վարդանյանը, խոսեց Ցեղասպանության խնդրի հետ կապված շեշտադրումների մասին, ես խոսեցի Աննա Հակոբյանի նախաձեռնությունների և կրկին Արդբեջանում դրա ոչ համաչափ արձագանքի մասին, որը հսկայական արժեհամակագի կոնտրաստի մասին է խոսում:

Այսինքն՝ մենք շեշտադրումը դրել էինք ոչ թե Ադրբեջանին պատասխանելու, այլ մեր թեզերը ներկայացնելու վրա, որը ավելի հասկանալի էր այդ հանրության համար, որովհետև ոչ միայն Ադրբեջանի հետ ենք խոսում,այլ ԵԽ անդամ մյուս երկրների պատվիրակներն էլ են մեզ լսում և միևնույն ժամանակ այդ ֆոնին ցույց տալու, թե ինչ հակադիր իրավիճակ է Ադրբեջանում: Իմ կարծիքով, դրան հաջորդող վարչապետի ելույթը ամբողջությամբ համալրող էր ասվածը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

BACK_TO_TOP