Ընտրախախտումների մասին ահազանգերը կրել են վերացական բնույթ. գլխավոր դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

Ընտրախախտումների մասին ահազանգերը կրել են վերացական բնույթ. գլխավոր դատախազություն

10:20 06.11.2017

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ:

 Նշված դեպքերից՝

– 32-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկության փորձերին (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված).

– 2-ը՝ առերևույթ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված).

– 2-ը՝ լրագրողի և վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված).

– 1-ը՝ քվեարկության գաղտնիության իրավունքի խախտմանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված).

-7-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն/ուղղորդումներ, կուտակում, բռնություն/ (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված).

– 2-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված).

– 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):

 

Նշված հաղորդումների և ահազանգերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով  ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ:

 

Քվեարկության օրվա ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների և ահազանգերի նախնական ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ  վերաբերել են քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի  խնդիրներին՝  քվեարկության սենյակների կահավորմանը,  տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների  առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:

 

Ընտրախախտումների դեպքերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով հորդորում ենք դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացրած սուբյեկտներին կամ այդպիսի տվյալների տիրապետող անձանց ակտիվորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, վերջիններիս պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ կոնկրետ վարույթի շրջանակներում տրամադրել իրենց հայտնի տեղեկությունները, առկա նյութերը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին  

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP