ԱԻՆ-ը չեխական կողմի հետ կքննարկի աղետների ռիսկի նվազեցման հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ԱԻՆ-ը չեխական կողմի հետ կքննարկի աղետների ռիսկի նվազեցման հարցեր

19:21 15.04.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են եղել Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր տնօրինության արտակարգ իրավիճակների պատրաստության վարչության պետ Յիրժի Մուսիլեկը, վիճակագրության և վերլուծության վարչության պետ Իվա Բրեյզովան, ինտեգրված փրկարար համակարգի վարչության պետ Մարտին Պավեկը:

Փրկարար ծառայության տնօրենը ողջունել է հյուրերին, ներկայացրել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի փրկարար ծառայության համագործակցության հաջող փորձը և համոզմունք հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում չեխ գործընկերների հետ հետագա շփումները կլինեն երկուստեք արդյունավետ:
Հյուրերը կարևորել են այցի շրջանակներում սպասվող աշխատանքային հանդիպումները, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել աղետների ռիսկի նվազեցման, աղետների ժամանակ հումանիտար օգնության առաքման, բնակչության պաշտպանության և հանրային իրազեկման հետ կապված բազմաթիվ հարցեր:

Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանը հույս է հայտնել, որ աշխատանքային հանդիպումների արդյունքում արտակարգ իրավիճակների բնագավառում երկու երկրները կունենան միմյանց հետ համագործակցության հստակ ծրագիր և տեսլական:

Հանդիպումից հետո Չեխիայից ժամանած հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում, եղել են Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնում, ինչպես նաև ԱԻՆ հոգեբանական ծառայությունում, ծանոթացել ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը և կարողություններին:
Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԻՆ և Չեխիայի հանրապետության ՆԳՆ միջև աղետների կանխարգելման և հետևանքների վերացման, հակահրդեհային և բնակչության պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող աշխատանքային պլանը քննարկելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

22:32 22.11.2024

Իսպանիան բարձրացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկային դրույքաչափը մինչև 7% և երկարաձգել այն

Իսպանիայի կառավարությունը երկարացրել է բանկերի ավելցուկային շահույթի հարկը՝ բարձրացնելով դրա դրույքաչափը։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նման հարկի ներդրումը կլինի միանվագ միջոց, որի ժամկետը կլրանա 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այժմ կառավարությունը երկարացրել է այն ևս երեք տարով՝ խոշորագույն բանկերի տոկոսադրույքը 4,8%-ից հասցնելով 7%-ի։ Իշխանությունները նշում են, որ բանկերը վերջին տարիներին անսպասելի շահույթներ են ստացել բարձր […] ...

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP